скачанные файлы (1)

Հայերն Իրանում. դարեր շարունակ հայերն ու պարսիկներն ապրել են կողք կողքի

Իրանում բնակվող հայերը կոչվում են իրանահայ կամ պարսկահայ։ 21-րդ դարասկզբում իրանահայերի բնակչության թիվը գնահատվում է 100,000-ից 120,000։ Դարեր շարունակ հայերն ու պարսիկներն ապրել են կողք կողքի: Այս երկու հնդեվրոպական ժողովուրդներին շատ ընդհանուր բան է միավորում. նրանք պատկանում են միևնույն՝ արիականռասային[փա՞ստ], հայերենն ու պարսկերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզվախմբեր են, ունեցել ենք հին աստվածների նույն անունները՝ օր, Արամազդ և Ահուրամազդա, Անահիտ և Անախիտա, Միհր և Միտրա։

1604-05թթ. Իրանի Շահ Աբասը կազմակերպում է հայերի բռնագաղթը դեպի Պարսկաստան` տանելով շուրջ 300 հազար հայի: Հիմնականում նրանք Ջուղայից են լինում և հիմնում են Նոր Ջուղա քաղաքը: Շահ Աբասը, ինչպես նաև պարսիկ մի քանի տիրակալներ, օգտվում էին տաղանդավոր հայերի ծառայություններից` դարձնելով իրենց խորհրդականներ, դեսպաններ, թարգմանիչներ, զինվորականներ։ Հայերի գալով՝ երկրում ավելի է ծաղկում մշակույթը, ակտիվանում առևտուրը, զարգանում են արհեստներն ու արտադրությունը։ Սակայն Շահ Սուլեյմանի, Սուլթան Հուսեյնի ժամանակ հայերի վիճակը վատանում է, և նրանք սկսում են հեռանալ երկրից՝ հիմնականում Հնդկաստան ու Եվրոպա։ Իրանահայերի վիճակը մասամբ բարելավվում է 19-րդ դարում, երբ շահական կառավարությունը զգում է արհեստավորների, առևտրականների մեծ կարիք։ Արգելվում է հայերի բռնի հավատափոխությունը, կանոնակարգվում են հարկերը, վերացվում սահմանափակումները։

Մեծ թվով հայեր են մասնակցել 1979թ. Իսլամական հեղափոխությանը և Շահի ռեժիմի տապալմանը։ 17 հազար հայ էլ մասնակցել է 1980-88թթ. իրանա-իրաքյան պատերազմին, որոնցից 260-ը հերոսաբար զոհվել են: Իրանի սահմանադրությամբ հայերին տրված են ներքին մշակութային և կրոնական ինքնավարության բավականին լայն իրավունքներ։ Հայերը՝ որպես կրոնական փոքրամասնություն, մասնակցում են երկրի կառավարմանը։ Իրանական Մեջլիսը՝ խորհրդարանը, ունի 290 պատգամավոր, որոնցից պարտադիր երկու տեղը պատկանում է հայերին, իսկ մեկական տեղ՝ հրեաներին, զրադաշտականներին և ասորիներին։ Իրանի տարածքում բազմաթիվ են հայկական պատմամշակութային հուշարձանները։ Սպահանում կա երկու տասնյակ եկեղեցի, որոնցից 13-ը գործող են։ Թեհրանում կա 8 գործող եկեղեցի: Իրանի կառավարությունը հատուկ քաղաքականություն է որդեգրել հայկական մշակույթի պահպանման գործում: Վերականգնվում, բարեկարգվում և պետական պաշտպանության տակ են առնվում հայկական եկեղեցիները, հայ գրողները գրքեր են տպագրում պետական աջակցությամբ։

Երկրում կա շուրջ 45 հայկական դպրոց, որոնցից ավելի քան 15-ը Թեհրանում է։ Ներկայումս իրանահայերի թիվը 560.000 մարդ է որոնք ապրում են Սպահանում, Թեհրանում, Թավրիզում, Խոյում, Ուրմիայում և այլ վայրերում։ Գործում են բազմաթիվ մշակութային, մարզական ընկերություններ, գրադարաններ, որոնք զբաղվում են հայապահպանության և մատաղ սերնդի դաստիարակության գործով: Ամենամեծը Թեհրանում գտնվող «Արարատ» մշակութային կենտրոնն է: Հայկական հրատարակչությունները տպագրում են բազմաթիվ գրքեր, ամսագրեր, թերթեր: Ամենահայտնին «Ալիք» օրաթերթն է, որն այս տարի նշում է իր 80-ամյակը։ Իրանահայերն ակտիվորեն ընդգրկված են երկրի ներքին կյանքում։ Շատ հայտնի հայեր կան գիտության, կրթության, բժշկության, արդյունաբերության, մշակույթի, բիզնեսի ոլորտներում։

Բարեկամական հարաբերություններ են հաստատվել Հայաստանի և Իրանի միջև։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *