Հայկակական լեռնաշխարհը՝ էլեկտրոնային թողարկմամբ

Աշխարհում օնլայն կրթության վերջին զարգացումներին զուգընթաց, կրթական համայք է ձեւաավորում նաեւ հայկական վիրտուալ համալսարանը, որն աշխարհի տարբեր երկրներում ունի շուրջ 3 հազար ուսանող եւ գործում է արդեն մի քանի տարի: Համալսարանը համացանցի միջոցով բոլոր սփյուռքահայ ուսանողների համար իրականացնում է հասանելի եւ մատչելի կրթություն ` մշակութային, կրթության եւ այլ ուղղություններով:

Համալսարանը նապատակ ունի նաեւ համապարփակ կրթություն իրականացնել գերժամանակակից մուլտիմեդիայի միջոցներով եւ առաջիկա ամիսներին թողարկել շուրջ մի քանի էլեկտրոնային գրքեր: Նշենք, որ ՀՎՀ – ի էլեկտրոնային գրքերի նորարար շարքի առաջին գիրքն արդեն պատրաստ է` Հայկական լեռնաշխարհ անվամբ, որը ներկայացնում է հայկական մշակույթն ու պատմությունը: Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Երվանդ Զորյանի խոսքերով ինչպես այս, այնպես էլ գրքի հետագա թողարկումները նոր էջ կբացեն հայկական ինքնության բացահայտման գործում: Գրքում ներկայացված են հայկական լեռնաշխարհի բազմադարյան մշակույթը, շրջակա միջավայրը եւ վարչական տարածաշրջանային բաժանումները, որոնցից յուրաքանչյուրը հագեցած է պատկերներով եւ տեսանյութերով:

Ըստ Երվանդ Զորյանի, գրքի առաջին մասի` Հայկական լեռնաշխարհի թեմայի ընտրությունը բացատրվում է նրանով, որ հենց հայկական լեռնաշխարհից են սկիզբ առնում մեր ազգային արմատներն ու պատմությունը եւ հենց հայկական լեռնաշխարհով է պայմանավորված մեր պատմության եւ ազգային ճակատագրի առանձնահատկությունները: Գիրքը սկզբնական շրջանում ընթերցողին կներկայանա հայերեն եւ անգլերեն լեզուներով, այնուհետեւ` 5 լեզուներով եւս` թուրքերենով, իսպաներենով, ֆրանսերենով, ռուսերենով եւ արեւմտահարենով:

Այս գիրքը ընդգրկում է Հայաստանին վերաբերող թեմաների բավական լայն շրջանակ` պատմություն, մշակույթ, տուրիզմ, տնտեսություն եւ այլն: Երվանդ Զորյանի տեղեկացմամբ, գիրքը կազմելիս հաշվի են առնվել ընթերցողների բազմազանությունը եւ գրքից սպասվող նրանց ակնկալիքները, ուստի փորձ է արվել տեղեկատվությունը մատուցել մատչելի լեզվով` միաժամանակ ապահովելով նաեւ ոճային ինքնատիպությունը: Ընթերցողները հնարավորություն ունեն հարցաշարերի միջոցով գնահատել սեփական առաջընթացը, առանձնացնել ժամանակաշրջանի կարեւորագույն իրադարաձությունները եւ ծանոթանալ հատուկ այդ աղբյուրի համար մշակված հարուստ բառապաշարին:

Գիրքը բոլորի համար կլինի անվճար եւ ամենուրեք հասանելի: Բացի թողարկված տեսաերիզներից,ցանկացած ընթերցող բավական հեշտ ներբեռնումով կկարողանա այն ընթերցել մոբայլ սարքերով, պլանշետներով եւ այլն: Որքանո՞վ է գրքում հնարավոր եղել ապահովել նյութերի գիտական հավաստիություն եւ ինչ աղբյուրներ են օգտագործվել, Երվանդ Զորյանն, ասաց, որ դրանք վերցվել են ՀՎՀ-ի ուսումնական գրականությունից, ակադեմիական ամսագրերից, պատմական փաստաթղթերից, բուհերում կիրառվող կրթական նյութերից եւ այլն: Իսկ ինչ վերաբերում է գրքի ակադեմիական խորությանը, ապա , ապա բանախոսի հավաստմամբ, այն կարող է ծառայել որպես գիտական աղբյուր` շնորհիվ գրքում տեղ գտած ճշգրիտ եւ մանրակրկիտ ուսումնասիրությունների:

Գրքի առանձնահատկություններից մեկն այն է, որ տեղեկատվությանը զուգահեռ միաժամանակ մեկնաբանվում է նաեւ նյութը տեսաշարի ձեւով, տեսողական 3-D էֆեկտներով, լուսանկարներով, տեսահոլովակներով, իրադարձությունների ժամակագրությամբ, դինամիկ քարտեզներով եւ այլն: Նախատեսվում է առաջիկա ամիսներին թողարկել հաջորդ գրքերը եւս, որոնցից երկուսն ի դեպ նույնպես հիմնված կլինեն վերոհիշյալ աղբյուրների վրա եւ կներկայացնեն Հայաստանի տնտեսությունը, տուրիզմն ու փոփ մշակույթը: Իսկ մնացած թողարկումները կընդգրկեն տարբեր բնագավառներ, ճարտարապետություն, երաժշտություն, գեղարվեստ, ժողովրդական մշակույթ եւ այլն:

Այդ գրքերի միջոցով. բանախոսի վստահեցմամբ, կընդլայնվեն նաեւ ՀՎՀ-ի վիրտուալ լսարաններում ընդգրկված միջազգային ուսանողների շրջանակը: Ի դեպ, ըստ նրա, աշխարհի տարբեր վայրերի կրթական համակարգի ներկայացուցիչներն ու ուսանողները բավական մեծ անհամբերությամբ են սպասել այս գրքի վիրտուալ թողարկմանը, եւ այն իրականություն դարձնելու ցանկությամբ էլ պայմանավորված է եղել գրքի թողարկումը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *