Պոլսահայ գրող, հրապարակախոս Էթյեն Մահչուփյանը վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական նշանակվելուց հետո առաջին անգամ հարցազրույց է տվել

 Ինչպես հաղորդում է Ermenihaber.am-ը՝ վկայակոչելով թուրքական «Աքշամ» պարբերականի, Մահչուփյանը կարծում է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) ևս 10 տարի կղեկավարի, եթե 2015 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ չպարտվի: Խոսելով Հրանտ Դինքի դատավարության հարցում կառավարության դրսևորած վերաբերմունքի մասին՝ նա նշել է, որ դա հենց Թուրքիայի Հանրապետության դատն է: Այդ իսկ պատճառով ինքն էլ որպես հայ որոշել է չհետաքրքրվել այդ դատավարությամբ: «Այս դատը ինձ, որպես հայի, որևէ ասելիք չունի: Ինձ համար կարևոր չէ, 5 թե 55 մարդ կդատապարտեն:

Այստեղ մեկ այլ առերեսման կարիք կա: Եթե կուսկացությունը, կառավարությունը իր խղճի փնտրտուքների համար է ցանկանում դոսյեներ բացել և կրկին ուսումնասիրել, ապա դա թուրք հասարակության և իսլամական հատվածի խիղճը կթեթևացնի և իսկապես արժեքավոր կլինի: Սակայն եթե արվում է, իրավական պահանջներից և Եվրամիության ճնշումների պատճառով, ապա դա ինձ համար որևէ նշանակություն, իմաստ չունի»,- ասել է Մահչուփյանը: Լրագրողի այն հարցին, թե որպես վարչապետի խորհրդական, 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցի հետ կապված ինչպիսի սպասելիքներ ունի, աշխարհում ինչ արձագանքների կլինեն և ինչ պետք է անի Թուրքիան, Մահչուփյանը նշել է, որ հայկական աշխարհը շատ բազմաշերտ է (Հայաստան, սփյուռք, Թուրքիայի հայ համայնք), ինչը թեթևացնում է Թուրքիայի գործը, սակայն միևնույն ժամանակ ավելացնում է պատասխանատվությունը: Թուրքիայի գործը թեթևանում է, քանի որ մեկ ընդհանրական պահանջի դեմ հանդիման չի կանգնի: Իսկ պատասխանատվության ավելացման առումով Մահչուփյանը նշել է, որ ցանկության դեպքում Թուրքիան կարող է ոչինչ չանել, սակայն դա էլ ուշադրություն կգրավի:

Ըստ նորանշանակ խորհրդական՝ դա ցույց կտա, որ Թուրքիան սեփական պատմության հետ առերեսվելու հարցում կասկածներ ունի:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *