Հայկական բանակն արմատական բարեփոխումների կարիք ունի

21-րդ դարի պատերազմում հաղթում են 300 սպարտացիների ոճով, բայց այլ կարգի 300-ով 21-րդ դարում պատերազմները լոկալ են և շարունակական: Հաղթում է նա, ով ավելի կազմակերպված է, կարգապահ ու տեխնիկապես զինված, և եթե դրան հավելենք զինուժի մտավոր և մասնագիտական ունակությունների առավելությունը, ապա անգամ փոքրաթիվ բանակը կարող է հաղթանակի հասնել իրենից քանակով տասնյակ անգամ մեծ բանակների նկատմամբ: Այսօր հաղթում են հին հունական 300 սպարտացիների ոճով , սակայն այլ զենքերով ու զինամթերքով:

Ամերիկյան Juliet Marine Systems ընկերությունը ներկայացրել է ռազմական մոտորանավակ Ուրվական անվանմամբ, որը ստեղծված է կործանիչ ինքնաթիների և ուղղաթիռների տեխնոլոգիաների հիման վրա: Այս մոտորանավակը ռադարներում չի երևում, թռչում է ալիքների վրայով, զինված է ինչպես հարվածային ուղղաթիռը, կարող է տեղափոխել մինչև 18 անձնակազմ: Վառելիքի հաշվարկն այնպես է արվել , որ մոտորանավակը կարող է 30 օր շարունակ մնալ թշնամու տարածքում:

Կարելի է փաստել, որ ամերիկացիները ստեղծել ջրային հարվածային ուղղաթիռ, որը կարող է փոքրաթիվ անձնակզմով հուժկու և անսպասելի հարվածներ հասցնել մեծաքանակ և դրքավորված թշնամու զորամիվորումներին: Նման նորություններ հաճախ են հանդիպում լրատվամիջոցներում: Այս օրինակով փորձեցինք հիմնավորել , թե որքան զարգանում և կատարելագործվում է ռազմական տեխնիկան , այնքան դրանց սպասարկող զինվորներից և սպաներից ավելի մեծ գիտելիքներ և տեխնիկական հմտություններ են պահանջվում: Եվ այդ գիտելիքները և հմտությունները հնարվոր չէ ձեռք բերել անգամ երկու տարում, քանի որ ռազմական տեխնիկան շատ արագ է զարգանում: Նույնիսկ սովորական մոտոհրաձիգային կամ հրետանային միավորներն այլևս անհնար է պատկերացնել առանց տարբեր նպատակների անօդաչու թռչող սարքերի: Հայկական բանակը ևս վերազինվում է և արդեն կիրառման մեջ են այնպիսի զինատեսակներ, որոնց սպասարկումը պահանջում է բարձր մասնագիտական գիտելիքներ:

Ժամանակն է, որ հայկական բանակում ևս արմատական բարեփոխումներ իրականացվեն և այն դառնա փոքրաթիվ, սակայն՝ մոբիլ և հարվածային հզոր ներուժով, իսկ բանակի կազմի բացարձակ մեծամասնությունը լինի տեխնիկական բարձրագույն կրթությամբ: 21-րդ դարում քանակն այլևս դեր չի խաղում: Օրինակ, վերջերս հայկական մամուլն անհանգստություն էր հայատնել, որ Ադրբեջանը Ռուսաստանից գնել է շուևջ 100 T-90C նոր տանկեր: Նախ, այդ տանկերը կմնան որպես մետաղի կույտեր, եթե չունենան արհեստավարժ անձնակազմ: Հետո էլ այդ քանակով տանկերը ոչնչացնելու համար հայկական կողմից ընդամենը 10 հատ թեթև КОРНЕТ համակարգ են պահանջելու: Յուրաքանչյուր КОРНЕТ համակարգը կարող են սպասարկել ամենաքիչը երկու բարձր կարգի մասնագետներ: КОРНЕТ հակատանակային հրթիռային համակարգերի համար T-90C տանկերն ընդամենը նման են արևածաղկի բոված սերմերի և համակարգերի հմուտ օգտագործողն այդ տանկերը կարող է մեծ արագությամբ «չրթել» 3-ից 5 կմ հեռավորության վրա և գիշերը, և՝ ցերեկը:

Հայկական բանակում կրթական ցենզի կտրուկ բարձրացումն օրախնդիր է: Մինչդեռ իրավիճակն այլ է այս պահին……

 armweeklynews.am

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *