Հայկական կողմը թույլատրել է հակառակորդին փնտրել սպանվածների մարմինները

ԼՂՀ ՊԲ զինծառայողների կողմից ապրիլի 16-ին հայտնաբերված չնույնացված (unidentified) առարկան նմանեցվել է (resembled) դիակի հետ, ինչը կարող է հաստատվել միայն որոնողական աշխատանքների արդյունքում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԼՂՀ ՊԲ-ն։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, այսօր հայկական կողմը ադրբեջանական կողմին թույլատրել է շփման գծի հյուսիսային ուղղությամբ շարունակել դեռեւս ապրիլի 8-ից սկսված զոհվածների դիակների որոնողական աշխատանքները»,-ասված է հաղորդագրությունում։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *