Հայկական կողմը վնասազերծել է ադրբեջանական անօդաչու թռչող սարք

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքապահները հայտնաբերել են ադրբեջանական անօդաչու թռչող սարքը և վնասազերծել: Ադրբեջանական անօդաչու թռչող սարքի խոցման մասին լուրը ֆեյսբուքյան էջում տեղադրել էր օգտատեր Արշակ Զաքարյանը, որը պարբերաբար նյութեր է հրապարակում հայկական պատժիչ գործողությունների մասին։

Անօդաչուն խոցվել է Արցախի Հյուսիս-արևելյան շրջանում, դեկտեմբերի 11-ին: Նմանատիպ անօդաչուները թանկ սարքավորումներ են: Դրանց արժեքը կես միլիոն դոլարից էլ ավելի է: Անօդաչուների խոցումն էլ մեծ արհեստավարժություն է պահանջում: 600 հազար դոլար արժողությամբ անօդաչու ինքնաթիռը վառվելով ընկել է ադրբեջանական տարածքի վրա: Ադրբեջանցի դիրքապահները կարծել են, թե հայկական նոր զենք է և սկսել են կրակել իրենց իսկ սարքի վրա։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *