maxresdefault-1

Հայկական հացի լավագույն ավանադույթներն այստեղ են շարունակվում <<Սեւանի հացի գործարան>>

Հացի առջեւ խոնարհվում են, նրանով օրհնում են նորապսակներին, նաև փռում նորածնի կրծքին՝ իբրև չարխափան… Հացը մարդու մեծագույն արարումն է եւ արտադրման առանձնահատուկ վերաբեմունք է պահանջում: Հացի և հացաբուլկեղենի շուկայում առաջատար դիրք զբաղեցնող <<Սեւանի հացի գործարանը>> հին նախապատմություն ունի եւ 1997թ-ին մասնավորեցվելուց հետո վերանվանվել է Սեւանի հացի գորածարանի եւ ակնառու զարգացում ապրել վերջին երկու տասնամյակի ընթացքում:

Untitled-1

Մայր գործարանը գտնվում է Սեւան քաղաքում իսկ 27 արտադրամասերը գործում են Երեւանում : Բարեխիղճ աշխատակիցների գործունեության արդյունքում հացի այս գործարանում օրեկան ավելի քան 23-25 տոննա հացամթերք է արտադրվում եւ իրացվում խոշոր առեւտրային կենտրոններում: Հացի արտադրման ոլորտում շուրջ 35 տարվա կենսագրություն ունեցող, գործարանի ղեկավար, մասնագիտությամբ մաթեմատիկ Աշոտ Ավետիսյանը հացի արտադրության մեջ նախ եւ առաջ կարեւորում է մարդկային ներուժը, հացի պատրաստման մասնագիտական կարողությունների առկայությունը, ինչը նրա դիտարկմամբ, հացի մի շարք արտադրամասերում բացակայում են:

maxresdefault

<<Հնարավոր է աշխատակիցը լինի բարեխիղճ, սակայն չտիրապետի որակյալ հաց պատրաստելու հմտություններին: Հացի տեխնոլոգիական գործընթացին եւ պատրաստման հմտություններին տիրապետող հացթուխների պակասն այսօր մեզանում մեծ է: Այսօր շուկակում կան արտաքին տեսքը բարելավող խառնուրդներ, բարելավիչներ, որոնք օգտագործվում են հացի արտադրության մեջ, սակայն վերահսկողությունից դուրս մնում:

SEVANIHAC

 

Հացթուխը պետք է ունենա խիղճ, քանի որ նրա արտադրանքն է առաջինը տեղ գնում սեղանին, իսկ հայերս շատ հաց սպառող ժողովուրդ ենք>>- ասում է «Սևանի հացի գործարան» ՓԲԸ տնօրեն Աշոտ Ավետիսյանը եւ հավելում, որ չպետք է հացի արտադրության ոլորտում որպես առաջնահերթություն դիտարկել շահութաբերությունը: Կարեւոր տեղ պետք է զբաղեցնի որակյալ եւ սպառողի առողջությանն ու քիմքին համահունչ հացամթերք արտադրելը: Բացի այդ, Աշոտ Ավետիսյանը կարեւորում է նաեւ սննդում առաջնային սպառում ունեցող հացի առողջ սակագինը:

SEVANIHAC4

<<Եթե սովետական տարիներին գործում էր մի քանի հացի գործարան, որոնք ունեին իրենց տարածքն ու սպասարկման ոլորտը, ապա այսօր ստեղծված մրցակցության պայմաններում, հացի գինը ոչ թե նվազում, այլ թանկանում է եւ դաշտը կարգավորել հնարավոր չէ: Իսկ հացի վերադարձելիությունը 10-15 տոկոս է, ինչը մեծ կորուստ է >>- ասում է գործարանի ղեկավարը: <<Սեւանի հացի գործարանում>>- աշխատում է շուրջ 370 աշխատակից , ովքեր շուրջօրյա ռեժիմով հաց են արտադրում: Արժե նշել, որ հացի արտադրման այս կառույցի դռները երբեք փակ չեն լինում եւ միմյանց փոխարինելով այս գործարանը հայ սպառողի համար հաց է արտադրվում՝ պահպանելով հայկական հացի լավագույն ավանդույթները:

SEVANIHAC7

Գործարանում արտադրվում է 55-60 տեսակի հացամթերք սակայն առավելապես սպառվում են ավանդական հացատեսակները՝ լավաշն ու մատնաքաշը, որոնցում թթվայնության մակարդակը բավական քիչ է : Լավաշի արտադրման նոր հոսքագծով օրեկան արտադրվում է 10-12 տոննա լավաշ: Գործարանում նախապատվությունը տրվում է հիմնականում ազգային հացատեսակների արտադրմանն եւ զարգացմանը: <<Մեր ժողովուրդն արդեն նկատում է, որ մեր հայկական հացամթերքը ամենալավն է մյուս ազգային հացատեսակներից: Մասնավորապես լավաշը եւ մատնաքաշը: Օրգանիզմի համար օգտակար է այն հացատեսակը, որում թթվայնության մակարդակը քիչ է իսկ լավաշը գրեթե թթվայնություն չունի: Մեր ազգը պետք է հպարտանա այն հանգամանքով, որ այսօր աշխարհի գրթե բոլոր ազգությունները համտեսում են հայկական լավաշը>>:

SEVANIHAC5

Հացի գնագոյացման հարցում Աշոտ Ավետիսյանը եւս նախըտրում է բարեխիղճ մոտեցում ցուցաբերել եւ խոստովանում է, որ շուկայում լինելով առաջատար, ձգտում են ամենամատչելի գինն առաջարկել: <<Այսօր շուկայում ամենամատչելին մեր գործարանի հացն է, քանի որ մեծ քանակություն ենք ապահովում եւ հաշվի ենք առնում նաեւ ժողովրդի սոցիալական վիճակը. Մենք մեր հնարավորության սահմաներում աշխատում ենք հացի գինը ցածր սահմանել՝ միաժամանակ պահպանելով անուշաբույր համն ու որակը>>, ասում է գործարանի ղեկավարը:

maxresdefault (1)

Որպեսզի հացի արտադրման շուկայում մեծանա մրցակցությունը, նա անհրաժեշտ է համարում սննդի, մասմնավորապես հացի արտադրության ոլորտում պետական հսկողության ուժեղացումը եւ հացի արտադրության խորոշացումը: Այս գործընթացները նրա գնահատմամբ, դրական ազդեցությունն կունենան հացի արտադրման, թե որակի բարելավման, թե գնի նվազեցման վրա: <<Մեր գործունեության բազմամյա փորձը հուշում,է որ հացի արտադրության առումով մեր գործարանում ոչ մի բացթողում չի կարող լինել>>:

Սպառողին որակյալ ու համեղ հացամթերք արտադրող <<Սևանի հացի գործարանը>> Հայաստանի Հանրապետության հացի շուկայի առաջատարն է: Ի պատասխան ընկերության նվիրված և հետևողական աշխատանքի ընկերությունը արժանացել է «Որակի նշան» հավաստագրին:

 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *