ԿԱՐԵՎՈՐ
Search
images (1)

Հայկական մշակույթն ու պատմությունը՝ վիրտուալ ներկայացմամբ. Ի՞նչ է առաջարկում կրթական այս ծրագիրը.

Աշխարհասփյուռ հայության համար այսօր հայկական կրթություն ստանալն արդեն խնդիր չէ, եւ հետաքրքրվողներն այսուհետ հնարավորություն ունեն ծանոթանալու հայկական մշակույթին եւ պատմությանը` առանց ԲՈՒՀ-ի ուսանող դառնալու: Հաշվի առնելով տեխնոլոգիական ոլորտում արձանագրված վերջին տարիների հաջողությունները եւ նպատակ ունենալով բավարարել արդի ուսանողի եւ հասարակության տարատեսակ պահանջները, ստեղծվել եւ գործում է հայկական վիրտուալ համալսարանը:

Հետաքրքիր է, թե այս մեխանիզմով առհասարակ, ինչպես է հնարավոր կրթություն ստանալ եւ ինչքանո՞վ է այն արդյունավետ բուհերի նման բազմազանության եւ առկա մրցակցային պայմաններում: Վիրտուալ կրթության այս մեխանիզմը նպատակ ունի հայկական համապարփակ կրթության հնարավորություն տալ աշխարհի տարբեր անկյուններից ներգրավված ուսանողներին եւ աշակերտներին, անկախ տարիքից, բնակության վայրից եւ գիտելիքների մակարդակից:

Այն հիմնադրվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ եւ արդեն գործում է մոտ երեք տարի: Հայկական առաջին առցանց համալսարանը ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ հայկական կրթությունը հասանելի է դարձնում բոլորին եւ ամենուր: Այն շարունակում է զարգացնել ուսումնական գործընթացը՝ ավելացնելով դասընթացների եւ ծրագրերի քանակը, ընդլայնելով նաեւ աշխարհագրությունը: Նշենք, որ ուսուցումը իրականացվում է վիրտուալ տարբերակով, շաբաթական մուլտիմեդիա դասախոսություններով, որոնք ներառում են տեքստ, ձայն, ինտերակտիվ նկարներ եւ տեսանյութեր: Յուրաքանչյուր ավարտած դասընթացւց կրեդիտ վաստակելով, ուսանողները կարող են ստանալ հաստատության վկայականը:

Ծրագիրը ներկայացվում է մի քանի լեզուներով, արեւելահայերենով, արեւմտահայերենով, անգլերենով, ֆրանսերենով, իսպաներենով, ռուսերենով, իսկվերջերս ավելացել է նաեւ թուրքերենը:

ՀԲԸՄ-ի կենտրոնական խորհդրի անդամ, Հայաստանի վիրտուալ համալսարանի հիմնադիր ամերիկաբնակ Երվանդ Զորյանի տեղեկացմամբ, այս եռամյա ժամանակահատվածում համալսարանը կարողացել է աշխատանքներ ծավալել հայոց լեզուն ու մշակույթը աշխարհասփյուռ հայության տարածելու ուղղությամբ: Ըստ նրա, այսօր շատ հայեր զրկված են հայկական դպրոցներ հաճախելու գործոնից, ուստի այս համակարգով ուսուցանումը հնարավորություն կտա նրանց, իրենցմեջ ապրապնդելու հայրենասիրական ոգին: Ծրագրում կիրառվող տեխնոլոգիաները մշակվել են եւ զարգացել են Հայաստանում Երեւանի գիտնականների եւ ինժեներների անմիջական համագործակցության արդյունքում:

Երվանդ զորյանը նշեց, որ արդեն ձեռք բերված արդյունքների հիմնա վրա, իրենք ազդարարելու են արդեն երեքնոր ծրագրերի մեկնարկը, որոնցից մեկը ուղղված է երեխաների ուսուցմանը: Հաջորդ նորարարությունը լինելու է մոբիլ սարքերի միջոցով ուսուցման իրականացումը եւ մուլտիմեդիա փաթեթների կիրառումը: Ուսանողները այս համակարգով կարող են յուրացնել նյութերըիրենց նախընտրած տեմպերով, ինչպես նաեւ դեմ առդդեմ հանդիպել օնլայն ուսուցիչների եւ վիրտուալ դասընկերների հետ, արագ հաղորդակցությունների, ֆորումների եւ տեսաձայնաիյի հաղորդակցությունների միջոցով:ՀՎՀ-ն բաղկացած է 3 բաժիններից` հայոց լեզու, պատմություն եւ մշակույթ, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է գիտելիքների տարբեր մակարդակների չորս դասընթացներ: Մշակույթ բաժնում դասավանդվում է հայ երաժշտություն եւ ճարտարագիտություն:

Մինչ օրս հայկական առցանց առաջին համալսարանը ունեցել է ուսումնական 11 շրջան, որին մասնակցել են ավելի 2000 հոգի, աշխարհի մոտ 60 երկրներից:Իսկ համալսարանի մասնաճյուղերը հիմնադրվել են Թբիլիսիում եւ Ռոստովում: Հաստատությունը համագործակցում է նաեւ սփյուռքում գործող մի շարք դպրոցների հետ` իրականացնելով համատեղ կրթական ծրագրեր:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *