21747_large

Հայկական շոկոլադ, որ պատրաստվում է սիրով. ո՞րն է լիբանանահայի «ամենաքաղցր» բիզնեսը

«Գուրմէ Դուրմէ» ապրանքանիշը ստեղծվել է Հայաստանում, 2007 թ., Ֆրանսիայից և Ավստրիայից հայրենադարձված երկու եղբայրների` Պիեռ և Դիրան Բաղդադյանների կողմից: Բաղդադյան եղբայրները ծնվել ու մեծացել են Լիբանանում, սակայն քաղաքացիական պատերազմը սկսվելուց հետո հաստատվել են Ավստրիայում ու Ֆրանսիայում: Այդ ընթացքում, ինչպես նշում է Դիրան Բաղդադյանը, աշխարհքի երեսին եղած բոլոր խնդիրներն ու պրոբլեմները տեսել են` պատերազմի արհավիրքներ, օտարություն, օտարության մեջ հազար ու մի տանջանք ու չարչարանք: Ու այդ ընթացքում էլ սովորել, կոփվել են: Ուստի Դիրան Բաղդադյանը վստահ է` աշխատասեր մարդու համար մեկ է, ուր էլ գնա, թեկուզ` Աֆղանստանի լեռները, միշտ մի նոր բան կստեղծի, իր ապրուստը, օրվա մեջ իր երեք անգամվա ուտելիքը կապահովի:

1

Դիրան Բաղդադյանը` Հայաստանում ձեռքով ու սիրով պատրաստվող շոկոլադե նվերների «Գուրմէ Դուրմէ» ապրանքանիշի հիմնադիրն է.

Այսպիսով, Հայաստանում այս զարգացում ապրող ապրանքանիշի գաղտնիքը կապված է համեղ որակյալ շոկոլադի և նվերների փաթեթավորման նորարարական գաղափարների համակցման հետ:

1391875191,9463

«Գուրմէ Դուրմէ» ընկերությունը, որի կարգախոսն է «Տարբերվել բոլորից», իր հիմնադրման պահից` 2007-ից սկսած` գրավեց շոկոլադի շուկան իր գերազանց, նուրբ համով, եզակի դիզայնով և բարձրակարգ սպասարկմամբ: Շոկոլադի սիրահարները «Գուրմէ Դուրմէ»-ի խանութներում հնարավորություն ունեն փոքր գումարով ձեռք բերելու հետաքրքիր գաղափարներով նվեր-շոկոլադներ` մաղթանքների գրառումով, անձնավորված շոկոլադների տեսքով կամ նախատեսված ամենօրյա սպառման համար.

1369814697,5936

Ընդ որում ընկերությունն առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերում իր յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ` ստեղծելով նվերների նմուշներ տարբեր խմբերի (երեխաներից մինչև ամենատարեցներ, ամենահասարակ քաղաքացիներից մինչև հարուստ բիզնեսմեններ, անհատներից մինչև խոշոր ընկերություններ) ներկայացուցիչների համար: Բաղդադյանների խանութներում մարդիկ կարողանում են 5-6 րոպեի ընթացքում ստանալ իրենց պատվիրած գրառմամբ կամ լուսանկարով փաթեթավորված շոլկոլադե սալիկներ: 

voooOa2pTYOaMYR7m1tc9D0Ggk

«Գուրմէ Դուրմէ»-ն հայկական ամենաարագ զարգացող ապրանքանիշներից է, իսկ այս ամենը եղբայրներ՝ Պիեռ և Դիրան Բաղդադյանները սկսել են` չունենալով ո՚չ մեծ դրամագլուխ, ո՚չ ազդեցիկ ծանոթ-բարեկամներ: Հայաստան գալիս նրանք այստեղ բարեկամներ չեն ունեցել:

Yerevan mall kiosk new 2

Եվրոպական որակին համապատասխանող, բայց հայկական ու ավելի թարմ, ինչպես նաև ավելի հետաքրքիր ու բազմատեսակ շոկոլադներ պատրաստելու գաղափարն իրագործելու սկզբնական շրջանում, իհարկե, եղբայրները մտավախություն են ունենում, որ մեր հայրենակիցները, որոնք հակված են ավելի շատ վստահելու արտասահմանյան արտադրանքին, քան տեղականին, կարող են չընդունել իրենց շոկոլադը: 

скачанные файлы

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *