10446016_891031717622698_3564131112575766083_n

«Հայկական պետությունը հիմնված է ստի վրա». Իլհամ Ալիեւի հերթական սադրանքը

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի և Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ այսօր Կարսում մասնակցել է Հեյդար Ալիևի անվան Անադոլու մասնագիտական-տեխնիկական լիցեյի բացման արարողությանը, որի ժամանակ հանդես է եկել հակահայկական հայտարարություններով: Նա ընդգծել է, որ երիտասարդները պետք է իմանան իրենց պատմությունը:

«Ես շատ ուրախ եմ գտնվել հնագույն թուրքական հողում: Կարսը հանդիսանում է հին թյուրքական աշխարհի պատմական վայրերից մեկը: Թուրքիայի և Ադրբեջանի դեմ տարբեր արշավներ են կազմակերպվում, փորձում են սևացնել մեր անցյալը, մեր ներկայիս զարգացումը: Իսկ մենք նրանց պատասխանում ենք մեր գործերով: Մեր զարգացումը հիմնված է պատմական իրականության վրա: Մենք պատմությունը գալիք սերնդին ենք փոխանցում իր նախնական ձևով: Մենք չենք կեղծում պատմությունը, ինչպես որոշ երկրներ, ապագան չենք կառուցում սուտ պատմության վրա:

Օկուպանտ հայկական պետությունը, որը անհիմն առարկություններ է ներկայացնում Թուրքիային և Ադրբեջանին, ստի վրա է հիմնված: Նրանց պատմությունն ու պնդումերը, դրանք բոլորը սուտ են: Կա պատմություն, կան փաստաթղթեր: Դրանք բաց և հասանելի են: Մենք ճիշտ ուղու վրա ենք, մեր գործը ճշմարիտ է»,-հայտարարել է Ալիևը:
Այս մասին գրում է «Արաքս» շաբաթաթերթը.

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *