images

Հայկական սփյուռքը Ֆրանսիայում

Առաջին հայերը Ֆրանսիայում հաստատվել են վաղ միջնադարում՝ 6-րդ դարում։ Նրանց թիվը աստիճանաբար ավելացել է հատկապես Կիլիկիայի հայկական պետության անկումից (XIV դար) հետո, ապա՝ XV-XVI դարերում, երբ հայկական փոքրաթիվ գաղութներ հիմնվեցին Մարսելում, Փարիզում և մի քանի այլ քաղաքներում։
Հայերը Ֆրանսիայում բնակվում են հիմնականում Փարիզ, Մարսել, Վերսալ, Լիոն, Նիցցա, Պուատիե, Լա Ռոշել, Բորդո, Սեն Շամոն, Վիեն, Վալանս և այլ քաղաքներում։ Սրանք Ֆրանսիայի ամենահայաշատ քաղաքներն են, որտեղ հայերը հայտնվել են դեռ վաղ միջնադարում։ Աղբյուրները հիշատակում են Սիմոն եպիսկոպոսին, ով 591 թ.-ին հյուրընկալել է Տուր քաղաքի մայր եկեղեցում։
Ֆրանսիացիների և հայերի միջև ռազմական և առևտրական հարաբերությունները զարգացել են 11-14-րդ դդ.-ում՝խաչակրաց արշավանքների և Կիլիկյան հայկական թագավորության ժամանակաշրջանում՝ մասնավորապեսԼուսինյանների օրոք, երբ բազմաթիվ ռազմական, ինչպես նաև «ամուսնական դաշինքներե են կնքվել հայ և ֆրանկազնվականների միջև։
Ֆրանսահայ համայնքը մասնավորապես ստվարացավ, երբ Մեծ եղեռնից փրկված արևմտահայ գաղթականներիհազարավոր ընտանիքներ և որբեր հաստատվեցին Ֆրանսիայում։ Եվ պատահական չէ, որ Ֆրանսիայում մեծ թիվ են կազմում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանները։ 2003 թ.-ի ապրիլի 24-ին Փարիզի կենտրոնում տեղադրվեց Դավիթ Երևանցու՝ Կոմիտասի 4-մետրանոց բրոնզե արձանը՝ «Երգահան Կոմիտասի և 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ 1.5 մլն հայերի հիշատակինե մակագրությամբ։ Ներկայումս Ֆրանսիայում ապրող հայերի թիվը 900 հազար է։
Ֆրանսահայ համայնքի ձևավորումից ի վեր ստեղծվել են բազում դպրոց-վարժարաններ, հասարակական, բարեգործական և մշակութային կազմակերպություններ, որոնք հայապահպանության յուրահատուկ կենտրոններ են։ Այս առումով անգնահատելի դեր ունեն Համազգային ամենօրյա վարժարանը, Հայ բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի մասնաճյուղը, «Ազնավուրը Հայաստանինե բարեգործական կազմակերպությունը և այլն։
Ֆրանսահայ գաղութներում ակտիվ է նաև հոգևոր կյանքը։ Հայաստանյաց առաքելական եկեղեցու Ֆրանսիայի հայ կրոնական համայնքները միավորված են Փարիզի, Լիոնի և Մարսելի շրջաններում։
Ակտիվ գործունեություն են ծավալում հայ ազգային ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ կուսակցությունների տեղական կազմակերպությունները, Կարմիր խաչը, Ֆրանսահայ Կապույտ խաչը` (ՀՅԴ), ՀԲԸՄ-ի, ՀՄԸՄ-ի, Թեքեյան, Համազգային հայ կրթական և մշակութային միությունները, «Հայաստանե համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղը, Հայ դատի Ֆրանսիայի հանձնախումբը, «Նոր սերունդե երիտասարդական պատանեկան միությունը, «Երկիր և մշակույթե կազմակերպությունը, «Հայ աղքատախնամ ընկերակցությունըե, Նախկին Հայ Ռազմիկների և Դիմադրականների Միությունը, Ֆրանսահայ բժիշկների միությունը, Ֆրանսահայ իրավաբանների և փաստաբանների միությունը, Ֆրանս-հայկական գիտական համագործակցության կազմակերպությունը, Միջարհեստակցական Հայկական Համախումբը «Ֆրանսիա-Ղարաբաղե միությունը, Ֆրանս-հայկական բարեկամության ընկերակցությունը, Հայ գործարարների ֆորումը, Ֆրանսահայ երիտասարդական միություն(ԺԱՖ) և այլն: Ֆրանսիայում հաշվվում է մոտ 500 հայկական կազմակերպություն:
Ֆրանսիայի շատ քաղաքներում փողոցները կրում են Հայաստանի աշխարհագրական վայրերի և նշանավոր հայերի անուններ։ Օրինակ՝ Լիոնում կա Հայաստանանունով, Վալանսում՝ Երևան անունով փողոցներ և այլն։ Մեծ թիվ են կազմում նաև Ֆրանսիայի և Հայաստանի քույր քաղաքները, ինչպիսիք են Փարիզն ու Երևանը,Բանյոն ու Վանաձորը, Վալանսն ու Իջևանը և այլն։
Ֆրանսահայությանը հաջողվել է համազգային հարցերի շուրջ միավորվել և ստեղծել «Ապրիլ 24» կոմիտեն, որը 2001թ. վերակազմավորվել է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (Conseil de Coordination des Organisations Armeniennes de France – CCAF), որն ավելի քան 20 կազմակերպություն միավորող և նրանց ջանքերը համակարգող ներկայացուցչական մարմին է: CCAF (ՖԿՀԽ) գործում է Մարսելում, Լիոնում և Փարիզում: 2009 թվականին ստեղծվել է CCAF (ՖԿՀԽ)-ի Ֆրանսիա համապետական մարմինը (նախագահ` Ալեքսի Կեովճյան):
Առաջին հայկական դպրոցը Ֆրանսիայում Մխիթարյանների Սամուել-Մուրատ վարժարանն էր, որը 1846 թվականին տեղափոխվել է Փարիզ Պադուայից` Իտալիա: Ֆրանսահայ համայնքի կրթական կյանքը վերելքի շրջան է ապրել 1980-ական թվականներին: Ներկայումս Ֆրանսիայում գործում են 40 հայկական դպրոցներ, որոնցից յոթն ամենօրյա, երկլեզու են, որտեղ ֆրանսիական պետական կրթական ծրագրերին զուգահեռ ուսուցանում է նաև հայոց լեզու և գրականություն: Հայերենի դասընթացներ կազմակերպվում են նաև ֆրանսիական մի շարք քոլեջներում և լիցեյներում: 1994 թվականից հայերենը Ֆրանսիայի կառավարության որոշումով ստացել է առաջին կարգի օտար լեզվի կարգավիճակ:
Գործում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ֆրանսիայի թեմը (առաջնորդանիստը` Փարիզի Սբ. Հովհաննես-Մկրտիչ եկեղեցի, առաջնորդը` Նորվան արք. Զաքարյան): Ֆրանսիայի հայաշատ քաղաքներում գործում է Հայ Առաքելական քսանհինգ եկեղեցի:
Ֆրանսիայում կան նաև Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական համայնքներ: Ֆրանսիայի կաթոլիկ հայերը 1954 թվականից ունեն իրենց հովվապետական աթոռը, գործում է ութ եկեղեցի, որոնցից գլխավորը Փարիզի Սուրբ Խաչ տաճարն է: Հայ Ավետարանականները Ֆրանսիայում ունեն 12 եկեղեցի, գլխավորները` Փարիզում և Իսի-լե-Մուլինոյում:
Ֆրանսիայում գործում են Ռադիո Այբ, Ռադիո Արմենիա, Ռադիո Ա ռադիոկայանները, «Նոր հառաջ» հայերեն եռօրյա թերթը («Հառաջ» հայերեն օրաթերթը փակվել է 2009 թվականի մայիսի վերջին), «Աշխարհ» երկլեզու երկշաբաթաթերթը և այլն:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *