ԿԱՐԵՎՈՐ
Search
445-271x271

Հայկ Մարտիրոսյանն` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հունաստանի Հալկիդիկի թերակղզում գտնվող Պորտո Կարրաս ծովափնյա գունագեղ ու գեղեցիկ փոքրիկ քաղաքում հոկտեմբերի 25-ից ընթացող 8-18 տարեկան աղջիկների և տղաների շախմատի աշխարհի առաջնությունն այսօր կհատի վերջանգիծն ու հայտնի կդառնան աշխարհի չեմպիոններն ու չեմպիոնուհիները:
Տարիքային 6 խմբերի ՝ մինչև 8՝Մ8,Մ10, Մ12,Մ14,Մ16 և Մ18 մրցաշարերին մասնակցում են ընդհանուր առմամբ 92 երկրի 1578 մարզիկներ ,այդ թվում 960 շախմատիստ ու 618 շախմատիստուհի: Կարևորագույն այս ստուգատեսին ՀՀ պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ, շախմատի համաշխարհային օլիմպիադաների կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Արտաշես Մինասյանի ղեկավարությամբ տարբեր տարիքային խմբերում հանդես են գալիս Հայաստանի 27պատվիրակներ ՝ 19շախմատիստ և 8 շախմատիստուհի:
Նրանից մրցաշարն առավել հաջող անցկացրել ու մինչև վերջին տուրը մրցանակային տեղերի էին հավակնում միայն երեքը՝ Արփինե Գրիգորյանը(Մ14), մինչև 12տարեկանների Եվրոպայի կրկնակի չեմպիոն ՀայկՄ.Մարտիրոսյանն (Մ16), մինչև 10տարեկանների 2012թ աշխարհի փոխչեմպիոն Շանթ Սարգսյանն (Մ14) են:
Սակայն եզրափակիչ ՝11-րդ տուրի ավարտից հետո պարզ դարձավ, որ այս հրաշալի եռյակից միայն 2011թ և 2012թ Մ12 խմբում Եվրոպայի չեմպիոն դարձած ՖԻԴԵ-ի վարպետ արտաշատցի Հայկ Մ.Մարտիրոսյանին հաջողվեց մեդալակիր դառնալ:
Նա 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր և պատանիների Մ16 խմբում 2-4-րդ տեղերը կիսեց իտալացի Լուկա Մորոնիի ,և հունգարացի Գերգելի Կանտորի հետ: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո արծաթե մեդալը բաժին ասավ Մորոնիին, իսկ Հայկն արժանացավ բրոնզե մեդալի ,որը նույնպես մեծ նվաճում է պատանի հայ շախմատիստի համար:
Մարտիրոսյանը նաև 45 կետով բարելավեց իր անհատական ընթացիկ վարկանիշը ,որը ևս նրա փայլուն ելույթի վկայությունն է: Այս տարիքային խմբի աշխարհի չեմպիոն դարձավ 9 միավոր վաստակած գերմանացի Ռովեն Ֆոգելը:
Մեր մյուս մասնակցիներից համեմատաբար հաջող էին թերևս հետևյալ շախմատիստների մրցելույթները ՝
Պատանիներ ՝
Մ8 խումբ , 134 մասնակից ՝ Ռոբերտ Փիլիպոսյան ՝7,5 միավոր՝ 14-րդ տեղ ՝ կիսեց 12-18-րդ տեղերը , ունեցավ անհատական ընթացիկ վարկանիշի 92 կետի անկում,
Մ14 խումբ 187 մասնակից ՝ Արամ Հակոբյանը ՝7,5 միավոր 11-րդ տեղ ՝10-20-րդ տեղերն է կիսել ու իր անհատական ընթացիկ վարկանիշը բարելավել է 19 կետով ,
Շանթ Սարգսյան ՝7,5 միավոր 14-րդ տեղ ՝10-20-րդ տեղերն է կիսել ու իր անհատական ընթացիկ վարկանիշը նվազեցրել է 21 կետով,
Աղջիկներ ՝
Մ10 խումբ 111մասնակից ՝ Աստղիկ Հակոբյան 7 միավոր ՝22-րդ տեղ ՝ բաժանել է 13-26-րդ տեղերն ու իր անհատական ընթացիկ վարկանիշը բարելավել է 100 կետով,
Մ14 խումբ ՝125 մասնակից Արփինե Գրիգորյան ՝7 միավոր 18-րդ տեղ՝ բաժանել է 16-22-րդ տեղերն ու իր անհատական ընթացիկ վարկանիշը բարելավել է47 կետով :
Հարկ է նշել այս ստուգատեսում արձանագրված ևս մեկ կարևոր նվաճում մասին : Այսպես, Մ16 աղջիկների խմբում (95մասնակից ) ԱՄՆ-ի ներկայացուցիչ, միջազգային վարպետ Ագաթա Բիկովցևը վաստակած 8 միավորով արժանացել է բրոնզե մեդալի : Նրա անձնական մարզիչը վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակող երևանցի միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանն է:
Առաջնությունում բոլորից շատ 11 մեդալ ՝ 5ոսկե, 3- ական արծաթե և բրոնզե նվաճեցին Հնդկաստանի պատվիրակները: Նրանց հետևումեն Ռուսաստանի (3 արծաթե, 1 բրոնզե) ու ԱՄՆ-ի (1արծաթե, 3 բրոնզե) ներկայացուցիչներն ,որոնք բավարավեցին 4-ական պարգևով:

Պատրաստեց՝ Արամ Ուգուջյանը

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *