10877441_10153058422499369_1605421057_n-300x146

«Հայոց ցեղասպանության հետևանքով միլիոնավոր մանուկներ լույս աշխարհ չեկան». Կոչին ընդառաջել է նաեւ ՀԲԸՄ-ն

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Հայոց ցեղասպանության հետևանքով միլիոնավոր մանուկներ լույս աշխարհ չեկան» խորագրով ծրագիրը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, շարունակում է իր ընթացքը:

Այս անգամ մեր կոչին ընդառաջել է Իրաքի Հայ Բարեգործական միությունը: Տեղի երեխաները համապատասխան գրությամբ լուսանկարվել են և այդ միջոցով հարգել 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հորդորում ենք Սփյուռքի, Հայաստանի բոլոր դպրոցներին, կազմակերպություններին և այլ կառույցներին, որ նրանք նույնպես մասնակցեն համահայկական այս շարժամանը: Ընդամենը պետք է տպել համապատասխան գրությամբ պաստառը, տալ երեխայի ձեռքը և լուսանկարել բնակության վայրում գտնվող (եթե հնարավոր է) Ցեղասպանության հուշարձանի մոտ։ Մեր նպատակն է 1,5 միլիոն երեխաների կողմից բարձրացվող այս բողոքը խարան դարձնել թուրքի ճակատին:

Այս մասին հաղորդում է Hayernaysor.am-ը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *