Assad-BBC

Հայոց ցեղասպանության ճանաչումը Սիրայում. Սսադը երկմտում է, թե որ տարբերակն է շահեկան

Վերջին օրերին գրառումները ավելացել են վերոնշյալ թեմայի շուրջ: Նախագահ Ասադին ուղղված աղերսանքի կոչերի տոկոսն էլ է բարձրացել: Կան մարդիկ, ովքեր մտածում են, թե վարչակարգը պիտի ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ գոհացնելով իր կողքին կանգնած հայերին:

Այո, վարչակարգը պիտի թույլատրի, որ հայերը սիրիական պետական լրատվական այս կամ այն բարձ ամբիոններից խոսեն օսմանցիների (եւ ո՛չ թէ Թուրքերի կամ Թուրքիայի) կատարած պատմական ոճիրին մասին: Պատճառը պարզ է՝ Ասադը հույս ունի, որ երբ Էրդողանի հակառակորդները իշխանության գլուխ անցնեն Թուրքիայում, ինք պիտի կարողանա շունչ քաշել: Ինչպես. որ Հալէպի մեր հայությունը ապագայի խաղաղ կյանքի հույսով կապրի, Ասադն էլ նման առիթներին կսպասի: Այսպիսի մի առիթ նա իր ձեռքից բաց կթողնի, եթե ընդունի ցեղասպանությունը:

Ընդիմադիր թուրքերը (որոնք մեծ մասամբ ցեղասպան քեմալականների շառավիղներն են) նրա կարծիքով չեն հանդուրժի իր այդ արարքը: Նրանք, ովքեր հիմա ազատություն առած, սիրիական պետական բեմերից արտահայտում են հայերի ինքնության պահպանման մասին ու բարձրաձայն ասում են, թե հայը պահանջատեր է եւ ուզում է իր ազգային իրավունքներին տերր կանգնել, բոլորը վաղը հարցաքննության պիտի կանչվեն, երբ Սիրիան լուծի իր հարցերը Թուրքիայի հետ՝ Իսկ Ասադը լինի այդ վարչակարգի գլխին:

Հրաչ Քալսահակեան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *