Հայոց ցեղասպանության մասին` պարսկերեն

Վերջերս Թեհրանում պարսկերենով «Փեյքար» եռամսյա հանդեսի այս տարվա առաջին համարում լույս է տեսել ականավոր գիտնական, ցեղասպանագիտության բնագավառում միջազգային մեծ ճանաչում ունեցող մասնագետ, ՀՀԳԱԱ թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ Նիկոլայ Հովհաննիսյանի «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը երիտթուրքերի դատավարության վճռի լույսի ներքո (1919–1920թթ.)» մեծածավալ հոդվածը ՝թեհրանաբնակ Գարուն Սարգսյանի թարգմանությամբ։ Թարգմանությունը կատարվածԷ ՀՀԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» 2006թ. N 3 ում վերոնշյալ խորագրով տպագրված հոդվածից։ Դաունի իր նախապատմությունը։

1988թ. ՀՀԳԱԱ արևելագիտության ինստիտուտը հրատարակեց «Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի» գիրքը։Այդ փաստաթղթերը, մեծ դժվարություններ հաղթահարելով, ձեռք Էր բերել և Հայաստան ուղարկել ֆրանսահայ հայտնի ազգային գործիչ Կարպիս Ջրբաշյանը։Փաստաթղթերը գրված Էին օսմաներեն՝արաբատառ թուրքերենով, որի թարգմանությունը հայերեն կատարեցին թուրքագետ Ա. Փափազյանը։Փաստաթղթերը դատական նիստերի արձանագրություններն Էին, մեղադրական կողմի եզրակացությունները, ականատեսների վկայությունները և այլ պաշտոնական նյութեր, որոնք ուղղակի հայտնություն էին, քանի որ դատավարության մասին տեղյակ չէր լայն հասարակայնությունը, անգամթուրքագետները։ Դատավարությունը 1919-1920 թթ. կազմակերպել էր թուրքական նոր կառավարությունը Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից և Երիտթուրքական ոճրագործ ղեկավարների փախուստից հետո։

Այդ նպատակով օսմանյան սալթան Մեհմեդ VI Վահիէդդինի հրամանագրով հիմնվեցին Երեք ռազմական արտակարգ ատյաններ երիտթուրքերի ղեկավարությանը դատելու համար։ Նրանց ներկայացվեց երկու ծանրագույն հանցանք։ Առաջին, որ նրանք Օսմանյան կայսրությունը ներգրավել էին պատերազմի մեջ՝ առանց այդ հարցը քննարկելու օսմանյան պառլամենտում և առանց նրա համաձայնության, ինչպես պահանջում էր օսմանյան սահմանադրությունը, և երկրորդ՝ իրականացրել էին արևմտահայության ծրագրված ոչնչացումը և քանի տեղահանությունը։ Այս ծանր հանցանքների համար թուրքական դատարանը երիտթուրքերի բարձրագույն ղեկավարությանը՝ Թալեաթին, էնվերին, Ջեմալին, Նազիմին, Սայիդ Հալիմին, Շաքիր Բեհա էդդինին, թվով 11 ոճրագործի, դատապարտեց մահվան։

Ծանոթանալով օսմանյան դատարանի դատական արձանագրություններին և այլ պաշտոնական փաստաթղթերին, և մեկնելով օսմանյան ռազմական արտակարգ դատարանների վերդիկտից՝ երիտթուրքական բարձրագույն ղեկավարությանը և այլ դահիճների մահվան դատապարտելու վերաբերյալ, պրոֆեսոր Ն. Հովհաննիսյանը հանգում է այն եզրակացության, որ անհրաժեշտ է նոր մոտեցում դրսևորել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Նա հիմնավորում և զարգացնում է այն տեսակետը, որ, առաջին, օսմանյան լեգիտիմ սուլթան Վահիէդդինի սուլթանական ֆերմանով ստեղծված երեք լեգիտիմ ռազմական արտակարգ ատյանների վերդիկտը՝ դատավճիռը երիտթուրքերի ղեկավարությանը մահվան դատապարտելու վերաբերյալ՝ հիմնված նաև արևմտահայության ֆիզիկական բնաջնջման քաղաքականության իրականացման և նրա բռնի տեղահանման վրա, Հայոց ցեղասպանության փաստի ընդունում է դատաիրավական մակարդակով, և այդվերդիկտը լեգիտիմ ուժ ունի։

Երկրորդ, իրավական ասպեկտն անկյունաքարային է որևէ ցեղասպանության, այդ թվում և հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Միաժամանակ նա այն տեսակետն է հայտնում, որ Օսմանյան պետությունը ոչ միայն առաջին պետությունն է որ իրագործել Է XX դարի առաջին ցեղասպանությունը՝ Հայոց ցեղասպանությունը, այլև, առաջին պետությունն է, որ ճանաչել է այդ ցեղասպանությունը։ Հետևաբար, ըստ հայ գիտնականի, արդի Թուրքիայի կառավարությունից պետք է պահանջել ոչ թե ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դա արդեն ճանաչվել Է 1919թ., այլ ընդունել իր նախորդի՝ օսմանյան պետության, որի իրավահաջորդն Է նա, կառավարության դատաիրավական մակարդակով ընդունված որոշումն այդ հարցի վերաբերյալ։ Գիտության վաստակավոր գործիչն իր այդ տեսակետներն ավելի հանգամանորեն ներկայացրել է Լոս Անջելեսում 2005թ.

Ա.Փափազյանի վերոնշյալ աշխատության երկրորդ հրատարակության համար գրված Առաջաբանում՝ վերնագրված «Պատմական նշանակություն ունեցող դատավարություն, որի որոշումներն անբեկանելի են» (Էշ IV) և «Պատմաբանասիրական հանդեսի» 2006թ.երրորդ համարում զետեղված «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը երիտթուրքերի դատավարության վճռի լույսի ներքո ( 1919– 1920թթ.) » (Էջ 23-35), որից և կատարվել Է պարսկերեն թարգմանությունը։

Կարծում ենք՝ հարկ Է արժանին մատուցել իրանական իշխանություններին, որոնք որևէ խոչընդոտ չեն հարուցել տվյալ հոդվածը պարսկերեն հրատարակելու ճանապարհին։ Կցանկանայինք հայ ընթերցողին տեղյակ պահել, որ դա միջազգային մեծ համբավ ունեցող հայ արևելագետ-արաբագետ Ն. Հովհաննիսյանի աձաջին աշխատությունը չէ, որ թարգմանվում և հրատարակվում է Իրանում։ Նույն Գարուն Սարգսյանի թարգմանությամբ 2009թ.Թեհրանում պարսկերեն հրատարակվել է նրա «Հայոց ցեղասպանությունը արաբական պատմագիտության քննական լույսի ներքո» մենագրությունը (311 Էջ), իսկ պարսիկ արաբագետ-իսլամագետներ Մահմուդ Ահմադիի և Թորաջ Խոսրավիի՝ արաբերենից պարսկերեն կատարված թարգմանությամբ 2013թ. Թեհրանում հրատարակվել Է նրա «Արաբների և հայերի հարաբերությունները հնագույն շրջանից մինչև այսօր» մենագրական հետազոտությունը:

Նիկոլայ Հովհաննիսյանը հեղինակն է «Հայոց ցեղասպանություն». Աշխարհի տասը լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գեևմաներեն, թուրքերեն, ճապոներեն, հունգարերեն, հայերեն, արաբերեն, պարսկերեն» /856 էջ/ իր նախադեպը չունեցող կոթողային աշխատության:

 ՀՀ ԳԱԱ  «Գիտություն»  ամսաթերթ

(Visited 3 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *