maxresdefault

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչումը չի ավարտվում ապրիլքսանչորսյան միջոցառումներով

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող պետական հանձնաժողովի Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչումը չի ավարտվելու ապրիլքսանչորսյան միջոցառումներով:

«Մեր ձայնը տեղ է հասել, բարձրացրած խնդիրները, իրազեկման խնդիրը լիարժեքորեն կատարվել է: Արձագանքը մեր սպասածից լայն էր ու լսելի»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Այս միջոցառումները շարունակվելու են մինչև տարեվերջ՝ քաղաքական, մշակութային, սպորտային բովանդակության,իր կանոնավոր գործունեությունն է շարունակելու ծավալել նաեւ armeniangenocide100.org կայքը՝ նույն ինտենսիվությամբ՝ տեղեկացնելով աշխարհի ամենատարբեր անկյուններում տեղի ունեցող միջոցառումների մասին:

«Այն միջոցառումները, որ տեղի ունեցան՝ մեր գնահատմամբ ծառայել են այն հիմնական նպատակներին, որ մեր առջև դրել էինք՝ միջազգային մակարդակում Հայոց ցեղասպանության իրազեկման խնդիրն էր, ցեղասպանությունների որպես մարդկության դեմ հանցագործության պայքարի և դատապարտման հարցում հանրային կարծիք ձևավորելն ու մոբիլիզացնելն էր»,- ասաց նա՝ հավելելով, որ միջոցառումները շարունակվելու են մինչև տարեվերջ, մինչև հաջորդ տարվա ապրիլի 24-ը:

«Ունենք, մշակութային, քաղաքական միջոցառումների հստակ ծրագիր եւ առաջիկա միջոցառումների շրջանակներում վաղը ՀՀ Նախագահը ԱՄՆ-ում կմասնակցի Վաշինգտոնի Մայր տաճարում կայանալիք պատարագին, երկու կաթողիկոսների մասնակցությամբ, այնուհետև միջոցառումները ԱՄՆ-ում և աշխարհի շատ քաղաքներում շարունակվելու են»:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *