Հայոց ցեղասպանությունը կներառվի Կալիֆորնիայի հանրային դպրոցների կրթական ծրագրում

Կալիֆորնիայի սենատը 36 կողմ 0 դեմ հարաբերակցությամբ հաստատել է օրինագիծ Հայոց ցեղասպանության թեման նահանգի կրթական համակարգի դասագրքերում ներառելու վերաբերյալ: Փաստաթուղթը ենթադրում է Հայոց ցեղասպանության վերապրողների եւ ականատեսների հուշերն ընդգրկել մարդու իրավունքների թեմայով նահանգի դպրոցների կրթական ծրագրում: Այսինքն՝ հանրային դպրոցների կրթական ծրագրում կներառվեն մանրամասներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ տեսաձայնագրությունների եւ այլ փաստարկների ներկայացմամբ:

Օրինագիծը հնարավորություն կտա Հայոց ցեղասպանության ուսուցանումը դարձնել առավել ընդգրկուն եւ հիմնավոր: Օրինագծի հեղինակն է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի վեհաժողովի անդամ Ադրին Նազարյանը: 

(Visited 2 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *