Հայուհիների համար նախատեսված մարմնամարզական վարժանքների ուղեցույց

Ներկայացնենք հայուհիների համար նախատեսված մարմնամարզական վարժանքների այս ուշագրավ ուղեցույցը, որը փաստացի նմանատիպի կանոնակարգման անդրանիկ փորձն է համարվում:
Այն տպագրվել էր Կ.Պոլսում լույս տեսնող հայկական սպորտային առաջին «Մարմնամարզ» պարբերականում: «Մարմնամարզ»-ը հրատարակվել է 1911-1914 թթ., թերթի խմբագիրն է եղել Շավարշ Քրիսյանը, որն ի դեպ նաև ներկայացվող վարժությունների աղյուսակի հեղինակն է:

Շավարշ Քրիսյանը, ով հայկական մարզական առաջին ակումբների հիմնադիրներից էր նաև, ծնվել էր Կ.Պոլսում 1886-ին, սովորել Պարտիզակի Ամերիկյան և Պերպերյան վարժարաններում, Ռոբերտ Քոլեջում, այնուհետև ուսումը շարունակել Փարիզում և Լոնդոնում: 1915-ին նա երիտթուրքերի կառավարության կողմից կազմակերպված հայոց ցեղասպանության զոհը դարձավ:

Ռուբեն Շուխյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *