Հայտնի գիտնականը մերժել է Թուրքիա գնալու Էրդողանի հրավերը

Ամերիկացի հայտնի լեզվաբան, փիլիսոփա և գրող Նոամ Չոմսկին (Խոմսկի), մերժել է Էրդողանի` Թուրքիա այցելելու և տեղում իրավիճակին ծանոթանալու հրավերը:
Էրդողանը աշխարհահռչակ գիտնականին ուղղված նման առաջարկով էր հանդես եկել այն բանից հետո, երբ Չոմսկին միացել էր օրերս 1128 թուրք գիտնականների կողմից ստորագրած «Այս մեղքին հանցակից չենք դառնա» համատեղ հայտարարությանը: Թուրք ակադեմիկոսների «Հանուն խաղաղության» նախաձեռնության հրապարակած հայտարարությանը, որում դատապարտվում էր պետության գործողությունները քրդաբնակ շրջաններում, Չոմսկիից բացի միացել են նաև բազմաթիվ գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից:

Թուրքական «İnternethaber.com» լրատվական կայքը, հղում անելով անգլիական «The Guardian» թերթին գրում է, որ Չոմսկին ի պատասխան ասել է, որ կմեկներ Թուրքիա, եթե հրավերը քրդերի կողմից ստացած լիներ:
Հայտնի գիտնականը մասնավորապես ասել է. «Եթե Թուրքիա գնալու որոշում կայացնեմ, ապա դա կլինի ոչ թե նրա հրավերով, այլ այն համարձակ ընդդիմադիրների, որոնց շարքերում տարիներ շարունակ հալածվող քրդեր կան: Նախկինում ևս նրանց հրավերով են հաճախակի գտնվել Թուրքիայում»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Սիլվան, Սուր, Նուսայբին, Ջիզրե, Սիլոփ շրջաններում տևական ժամանակ շարունակվող պարետային ժամերի և բախումների դեմ որպես բողոքի նշան կյանքի կոչված «Հանուն խաղաղության» նախաձեռնությունն օրերերս հանդես էր եկել հայտարարությամբ:
«Մենք այս մեղքին հանցակից չենք դառնա» կարգախոսը կրող հայտարարության տակ ստորագրել էին աշխարհի 89 համալսարաններում աշխատող 1.128 գիտնական, ինչպես նաև՝ շուրջ 400 աջակից ողջ աշխարհից: Նրանք պահանջել էին անմիջապես դադարեցնել վերը նշված շրջաններում բնակչության հանդեպ կիրառվող բռնություններն ու սահմանափակումները:
Հավելենք նաև, որ հայտարարության պատճառով թուրք գիտնականների նկատմանբ հետաքննություն է սկսվել, ինչի շրջանակներում արդեն 19 մարդ է ձերբակալվել:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *