Հայտնի են Հալեպում զոհված հայերի անունները

 

14494648_936359793132714_8434437354380078325_n

Հալեպում այսօր առավոտյան տեղի ունեցած ուժգին հրթիռակոծության հետևանքով զոհվել են 4 հայեր, 6-ը վիրավորվել են: Հրթիռակոծությունը տեղի է ունեցել Հալեպի Նոր Գեղի և Վիլլաներ թաղամասերում: «Գանձասար»-ի փոխանցմամբ, Հալեպի Շտապ օգնության ծառայությունը տեղեկացրել է, որ այսօր Վիլլաներ թաղամասում հրթիռակոծության հետևանքով զոհվել են հայազգի քույր և եղբայր Արման և Մարի Հինտոյեանները, Ծիլա Ճապաղջուրեանը, Յասմիկ Կիրակոսեան-Պէրէճիքլեանը, որի կյանքը բժիշկները չեն կարողացել փրկել։

Աղբյուրը նշում է, որ ծանր վիրավորվել են Գառնիկ Կարապետեանը, Միրէյ Հինտոյեանը, Ծովիկ Գապիքեանը, որոնք ներկայիս վիրահատութեան կ՚ենթարկուին։Թեթև վիրավորումներ են ստացել Պէթի Լախոյեան-Հինտոյեանը, Մովսէս Հինտոյեանը, Նազար Զարմինեանը և Մարի Կարապետեանը:

Մարի Հինտոյեան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *