charles_aznavour_3_ruefrontenac.com__ts1323251266

Հայտնի է դարձել Շառլ Ազնավուրի երևանյան համերգի օրը

Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի երևանյան համերգը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Արմենպրես»-ին համերգի կազմակերպիչ «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնից հայտնել են, որ իրադարձությունը տեղի կունենա Հայաստանում ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի կապակցությամբ: Տոմսերի վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 30-ից:

Ավելի վաղ հայտնի էլ դարձել, որ Ազնավուրը պլանավորում է առաջիկա ամիսներին համերգով հանդես գալ Երևանում, սակայն երեկոյի վերաբերյալ մանրամասներ հայտնի չէին:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *