ԿԱՐԵՎՈՐ
Search
11825026_841448469303020_7498965486603333432_n

«Հայր մեր»-ը` 19-րդ դարի քարտի վրա..

Ներկայացնում ենք մի հետաքրքիր հին նմուշ` 1870-80-ական թվականներին Ֆրանսիայում տպագրված և սեղանի խաղի համար նախատեսված քարտի նկարազարդումը: Սա ըստ երեւույթի՝ առանձին քարտերով տարբեր երկրները պատկերող եւ այդ երկրների խորհրդանիշները, ազգային լեզուներն ու այբուբենները ներկայացնող ճանաչողական բնույթի խաղ է եղել:

Այս մի նմուշը որպես երկիր ներկայացնում է Ռուսաստանը՝ ազգային տարազը, զինանշանը, հատված օրհներգի խոսքերից, ռուբլին, շքանշանը, ինչպես նաեւ երկրում գործածվող ազգային լեզուները` ռուսերեն, հայերեն, լեհերեն, վրացերեն (նշված է նաեւ հին սլավոներենը) եւ մի փոքր տեքստ, գրված այդ լեզվուներով: Հայերենով տրվում է «Հայր մեր»-ի սկիզբը. «Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի…»: (Լրացուցիչ նշենք, որ վերեւի տողում գրված է ցիկորիով սրճային ըմպելիքի գովազդը՝ այդ ըմպելիքը բավականին տարածված էր 19-րդ դարի 2-րդ կեսին Եւրոպայում, որն ուղղակի անվանում էին «Փարիզյան Ցիկորի»):

Ռուբեն Շուխյան 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *