ԿԱՐԵՎՈՐ
Search
3c2b5e350f4270e15ef83391361601e7

Հայազգի թենիսիստը նվաճեց Ստամբուլի «սիրտը»

Դեռ թենիսի երկրպագուների հիշողության մեջ թարմ է հուլիսին կանանց Ռուսաստանի ազգային հավաքականի անդամ, 21-ամյա Մարգարիտա Գասպարյանի միջազգային բարձակարգ մրցաշարում ՝ Բաքվի գավաթի խաղարկությունում ունեցած կրկնակի հաջողությունը ՝ կանանց թե՛ մենախաղում և թե՛ զուգախաղում նվաճած գլխավոր մրցանակներն , որոնք նրան ոչ միայն դրամական խոշոր պարգևավճարներ ու վարկանիշային գերբարձր միավորներ պարգևեցին , այլև համաշխահային հռչակ բերեցին ու դասակարգման համաշախարհային ցուցակում թռիչքաձև առաջընթաց ապահովեցին:

Մարգարիտան այդ ցուցակում մենախաղում բարձրացավ 71, իսկ զուգախաղում ՝ 84-րդ հորիզոնական: Իսկ ահա Թուրքիայի Ստամբուլ քաղաքում էլ սեպտեմեբերի 14-ից մեկնարկած ստուգատեսում իր հայրենակցուհու նման փայլուն խաղ ցուցադրեց 19-ամյա մոսկվացի Կարեն Խաչանովը  ով տղամարդկանց Ռուսաստանի ազգային հավաքականի անդամ է:

Հայ թենիսիստը գերազանց ելույթ ունեցավ 75հազար դոլար մրցանակային հիմադրամով ընթացող ATP Challenger մրցաշարքի հերթական մրցաշարի տղամարդկանց մենախաղի մրցումներում: Կարենն,ով համաշխարհային դասակարգման մենախաղի ցուցակում անցած շաբաթ 183-րդ վարկանիշն ուներ տպավորիչ ու վստահ 5 հաղթանակ տոնեց ,և նվաճեց թե՛ գլխավոր մրցանակն ու 10800դոլար պարգևավճարն և ստացավ վարկանիշային թանկարժեք 90 միավորն ,այլ նաև արժանացավ Ստամբուլի երկրպագուների համակրանքին ու իսկսպես նվաճեց Ստամբուլի… սիրտը: Իսկ Խաչանովի ստամբուլյան հաղթարշավի ուղին այսպիսին էր: Նա 1/16-րդ փուլի 2ժամ 36րոպե տևած մրցավեճում կարողացավ կոտրել մրցակցի վարկանիշային դասակարգման ցուցակում 115-րդ հորիզոնականը զբաղեցնող 28-ամյա ղազախստանցի Ալեքսանդր Նեդովեսովի համառ դիմադրությունն  ու կամային դժվարին հաղթանակ կորզեց 6:7 (7),7:6(7),6:3 հաշվով: 1/8-րդ փուլում նրան չկարողացավ դիմակայել վարկանիշային ցուցակում 398-րդ տեղում ընթացող 20-ամյա գերմանացի Դանիել Մազուրը:

Հայազգի երիտասարդ թենիսիստից այս անգամ 1ժամը 2 րոպե պահանջվեց 6:1,6:3 հաշվով մրցկացին պարտության մատելու համար:Քառորդ եզրափակչում 22-ամյա ռուսաստանցի ՝ Ասլան Կարացաևին ,ով 192-րդ վարկանիշն ուներ Խաչանով հաղթեց 1ժամ 35րոպե տևած մրցամարտում 6:4,6:4 հաշվով:

Անպայման Ստամբուլի սիրտը նվաճել ձգտող հայազգի թենիսիստը կիսաեզրափակչում էլ ընդամենը 55 րոպեում 6:1,6:4 հաշվով առավելության հասավ 28-ամյա բելգիացի Յանիկ Մերտենսի նկատմամբ, ով ATP-ի վարկանիշային դասակարգման ցուցակում ներկայումս 197-րդ հորիզոնականն է զբաղեցնում և իրավունք ստացավ գլխավոր մրցսնակը վիճարկելու հզոր մրցակցի՝ 29-ամյա ուկրաինացի Սերգեյ Ստախովսկու հետ , ով համաշխարհային դասակարգման մենախաղի ցուցակում ներկայումս 53-րդ վարկանիշն ունի: Եզրափակչի մրցամարտը դրամատիկ ու լարված սռացվեց:

1-ին խաղափուլը 6:4 հաշովով շահեց բազմափորձ ուկրաինացին և թված գործնականում հանդիպման ելքն արդեն որոշված է: Սակայն Կարենը կամային բարձր որակներ դրսևորելով ու մարզական իրական փոքրիկ հրաշք գործելով հաջողության նժարը կարողացավ շրջել իր կողմն ու մյուս երկու խաղափուլերում հաղթելով մրցնակիցն 6:4,6:3 հաշվով 1ժամ 57 րոպե տևած մրցավեճում կամային փայլուն հաղթանակ տոնեց ու արժանիորեն նվաճեց գլխավոր մրցանակը:

Սա Խաչանովի մարզական կարիերայում թերևս առայժմ ամենանշանակալի հաջողություններից մեկն էր, քանի որ եզրափակչում նա ոչ միայն հաղթեց առաջին հարյուրյակում տեղ զբաղեցնող թենիսիստի այլ նաև նրանով, որ 90 միավորով բարելավելով իր անհատական վարկանիշը մենախաղի համաշխարհային դասակարգման ցուցակում մեծ թռիչք գործելով միանգամից 30 աստիճանով առաջադիմելով նախնական հաշվարկներով պիտի ընթանա իր կարիերայի մինչ այժմ զբաղեցրած ամենաբարձր ՝ 153-րդ հորիզոնականում:

Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *