ԿԱՐԵՎՈՐ
Search
Sb.-Cnnund

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Աստվածահայտնության տոնը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր` հունվարի 6-ին, նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ պատարագ, որի ավարտին կկատարվի Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Սրբ. Խաչով և Սրբալույս մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի:

Սուրբ Ծնունդը ընտանիքի տոն է, երբ գերդաստանը հավաքվում է նույն սեղանի շուրջ, իսկ գերդաստանի գլխավորները բարեմաղթանքով, օրհնությամբ, սիրո սեղանի շուրջ մաղթում են, որ տարին այդպես էլ ջերմ շարունակվի: Այնուհետև փոխայցելություններով ընտանիքի միջավայրից ուրախությունը ավելի մեծ միջավայր են փոխանցում՝ բարի լուրով ու ավետեսի երգերով համընդհանուր ուրախությունը տարածելով ու սփռելով Աստծո լույսը:

Նշենք, որ Հիսուսի ծնունդը եղել է Օգոստոս կայսեր օրոք, երբ նրա հրամանով կայսրությունում մարդահամար էր անցկացվում: Յուրաքանչյուր ոք պետք է գնար իր ծննդավայրը` գրանցվելու: Հովսեփն էլ Սբ. Կույս Մարիամի հետ Բեթղեհեմ է գալիս: Երբ Ս.Կույսի հղիության օրերը լրանում են, և ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չի գտնվում, նրանք ստիպված մի քարայրի մեջ են տեղավորվում, որտեղ էլ ծնվում է Հիսուսը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *