Xachveraci-tapor-1

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Խաչի բարձրացման նախատոնը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Խաչի բարձրացման նախատոնը։ Խաչվերացին նախորդող շաբաթ օրը նավակատիք է։ Այս օրը երեկոյան եկեղեցու եւ աշխարհի 4 կողմերի օծման արարողություն է ընթանում։ Այդ օրը, ինչպես նաև Խաչվերացին հաջորդող երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերը Սուրբ եկեղեցու տոներն են։ Իսկ կիրակի՝ սեպտեմբերի 13-ին, Եկեղեցին նշում է 5 տաղավար տոներից մեկը՝ Խաչվերացը։

Խաչվերացը տոնվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման)։ Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց։ Խաչվերացի տոնը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի։ Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *