Հայ աստղերի ամանորյա մաղթանքները, ինչ են նրանք խնդրել Ձմեռ պապիկից

Քրիստինե Պեպելյան

 

Ես ուզում եմ, դա խաղաղությունն է մեր երկրի համար, որովհետև մեր փոքրիկ երկրի համար դա իսկապես ամենակարևորն է, որ պետք է։ Շատ հույսով եմ, որ եկող տարին կլինի իսկապես խաղաղության, համերաշխության և հնարավորինս բարի լուծումներով տարի։ Մնացած ամեն ինչը խաղաղության պայմաններում հնարավոր կլինի ձեռք բերել։ Ուզում եմ, որ հարազատներս ինձ հետ լինեն։

Սիրուշո

maxresdefault

Ինչպես շատ երգիչ-երգչուհիներ, Սիրուշոն նույնպես որոշել է շնորհավորել իր երկրպագուներին Ամանորի առթիվ։ Երգչուհին իր Facebook-յան էջում հրապարակել է մայրիկի՝ Սյուզան Մարգարյանի «Նոր տարի» երգի Remix տարբերակը եւ գրել․ «Շնորհավոր Ամանոր»։

Լիլիթ Կարապետյան

10294317_1687804654834183_7829603250091503315_n

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում որդու` Կարենի հետ լուսանկար է հրապարակել և գրել ամանորյա իր բարեմաղթանքը: «Շնորհավոր բոլորիս Ամանորը: 2016թ.-ը թող լինի առողջության, հաջողության, ձեռբերումների և խաղաղության տարի»,-գրել է երգչուհիին:

Սիլվա Հակոբյան

IMG_9845_ts1323262026

Երգչուհի Սիլվա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում ծնողների հետ լուսանկար է հրապարակել և ամանորյա բարեմաղթանք գրել. «Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Թող բոլորիդ ընտանիքներում տիրի միայն սեր, երջանկություն,առողջություն և խաղաղություն…»

Շուշան Երիցյան

c3d4d32c5a55

Հայ ժողովրդին մաղթում եմ առաջին հերթին խաղաղություն: Թող որ մեր զինվորներն անվտանգ, անփորձանք ծառայեն ու հետ վերադառնան: Մաղթում եմ, որ մարդիկ բարի լինեն, սիրեն միմյանց, դրական զգացումներով լցվեն միմյանց հանդեպ: Վստահ եմ, որ այդպես մարդիկ ավելի երջանիկ կդառնան, և իրենց կյանքն ավելի ուրախ ու հանգիստ կլինի: Թող բարություն, սեր ու խաղաղություն լինի այս տարի:

Միհրան Ծառուկյան

43626 

Ինչպես շատ երգիչ-երգչուհիներ, Միհրան Ծառուկյանը նույնպես որոշել է շնորհավորել իր երկրպագուներին Ամանորի առթիվ։ Երգիչն իր Facebook-յան էջում նոր լուսանկար է հրապարակել եւ գրել․ «Շնորհավոր բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը։

2015-ը ստեղծագործական հագեցած տարի էր, լի շրջագայություններով, նոր երգերով եւ պրոյեկտներով։ Հուսով եմ 2016 թվականն էլ ավելի ձեռքբերումներով լի տարի կլինի»,-շնորհավորել է երգիչը։

Մարիաննա

timthumb

Երգչուհի Մարիաննան Ֆեյսբուքյան իր էջում տոնական նկար է տեղադրել և գրել իմ մաղթանքի մասին. «Սիրելիներս, շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ… Թող նոր տարում նորովի իրականանան բոլորիս երազանքները և թող, որ 2016 թվականը լինի անսահման սիրո ու երջանկության տարի»

 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *