9733

Հայ բուժքույրը ցողունային բջիջների դոնոր է դարձել հրեա հիվանդի համար

Ոսկրածուծի Դոնորների հայկական ռեեստրում իրականացվել է հերթական դոնորական ցողունային բջիջների հավաքագրումը: Հայ կամավոր դոնորի շնորհիվ կփրկվի եւս մեկ հիվանդի կյանք, որը տառապում է արյան ծանր հիվանդությամբ:

Ըստ NEWS.am Medicine-ի` դոնոր Մարիա Մովսեսյանը մասնագիտությամբ բուժքույր է, ունի երկու երեխա: Տարիներ առաջ կամավորագրվել էր «Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրում», հույս ունենալով, որ մի օր հնարավորություն կունենա փրկելու մարդկային կյանք: Եվ ահա, տարվա սկզբին պարզ դարձավ, որ Մարիան գենետիկորեն համատեղելի է հրեա մի հիվանդի հետ, որի կյանքի փրկիչը միայն ինքը կարող է լինել՝ նվիրաբերելով ցողունային բջիջներ: Մարիան, լսելով այդ լուրը, մեծ պատրաստակամությամբ համաձայնեց դառնալ դոնոր: Մի շարք լաբորատոր եւ բժշկական քննություններից հետո պարզ դարձավ, որ դոնորը լիովին առողջ է եւ պատրաստ է ցողունային բջիջների հավաքագրմանը:

Այսօր հաջողությամբ հավաքվեցին դոնորի ցողունային բջիջները: Մարիան շատ երջանիկ եւ հպարտ էր: Նրա շնորհիվ Իսրայելում գտնվող հիվանդը հնարավորություն կունենա ապաքինվելու եւ ապրելու :

Ժամերի ընթացքում, հատուկ լիցենզավորված միջազգային փոխադրողի օգնությամբ, բջիջները կհասնեն Իսրայելի բժշկական կենտրոն:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *