astro

Հայ գիտնականները կբացահայտեն տիեզերքի գաղտնիքները

Հայաստանում ռելյատիվիստական աստղաֆիզիկայի ICRANET ցանցի կենտրոն կբացվի: Այդ մասին համաձայնագիրը վավերացվել է նոյեմբերի 13-ին ՀՀ Աժ-ում:
Համաձայնագրի շրջանակներում Հայաստանում հիմնադրվում է տարածաշրջանային կենտրոն, որն աջակցելու է ռելյատիվիստական աստղաֆիզիկայի բնագավառում հետազոտությունների, վերապատրաստման և կրթության ազգային գործունեությանը:
Այժմ աստղաֆիզիկայի ոլորտում այդ ներուժը Հայաստանը պետք է օգտագործի արդյունավետ, քանի որ բոլոր նախապայմանները երկրում կան: Այս մասին հայտարարել է ռուս գիտնական աստղաֆիզիկոս Սերգեյ Պոպովը:

Ռելյատիվիստական ​​օբյեկտների ուսումնասիրությունը միշտ եղել է հայ գիտնականների ուշադրության կենտրոնում եւ տարածաշրջանում ստեղծված համագործակցությունը սկիզբ է դրվել դեռեւս հայ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի շնորհիվ:

Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի ICRANET միջազգային կենտրոնների ցանցի մեջ են մտնում հետազոտական կենտրոններ Իտալիայում (Պեսկարում եւ Հռոմում), Ֆրանսիայում (Նիսում), Բրազիլիայում (Ռիո դե Ժանեյրոյում), ինչպես նաեւ Երեւանում Հայաստանի Ազգային ակադեմիան։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *