ԿԱՐԵՎՈՐ
Search
1369236963_dzerbakalutyun

Հայ գործարարի սպանության գործով ադրբեջանցի է ձերբակալվել

Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկի դատարանը քննել է «Աստրեա» կոշիկ արտադրող ընկերության սեփականատեր Արսեն Սարգսյանի՝ 2012թ.-ի դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած սպանության գործը: Ինչպես հաղորդում է Արցախպրեսը՝ վկայակոչելով «Коммерсант»-ին, իրավապահ մարմինների ներկայացուցիչները 2013թ.-ի գարնանը ձերբակալել էին 34-ամյա Ռամիլ Հուսեյնովին, ով մարդասպանին հասցրել էր դեպքի վայր և հետ տարել: Նրան դատապարտել են 8 տարվա ազատազրկման: Ըստ որոշ տվյալների՝ նրանք թաքնվում են Ադրբեջանում:

Հետախուզում է հայտարարվել ենթադրյալ մարդասպան Ջավիդ Նիֆթիևի և սպանության կազմակերպման միջնորդ Ռաիմ Հալիլովի նկատմամբ: Հանցագործության շարժառիթը և սպանության պատվիրատուին պարզել դեռևս չի հաջողվել: Հայտնի է միայն, որ սպանության համար 450 հազար դոլար են վճարել, իսկ Հուսեյնովին վճարվել է 1.2 մլն ռուբլի:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *