Հայ եւ ադրբեջանցի մարզիկների բախում Թբիլիսիում

Թբիլիսիում տեղի ունեցած շոտոկան կարատեի միջազգային մրցման ժամանակ տեղի է ունեցել հայ եւ ադրբեջանցի մարզիկների բախում։

Հայաստանի շոտոկան կարատեի ֆեդերացիայից NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեցին, որ միջադեպը հրահրել են ադրբեջանցի մարզիկները, որոնք ծաղրական արտահայտություններ են թույլ տվել, հայ մարզիկներն էլ պատասխանել են եւ տեղի է ունեցել բախում, տուժածներ չկան։ Սիրողական տեսանյութը տարածել են ադրբեջանական լրատվական աղբյուրները։

Միջադեպի կապակցությամբ հայտարարություն է տարածել նաեւ Հայաստանի Սպորտի նախարարութունը. «Թբիլիսիում հայ մարզիկների վրա գազազած ադրբեջանցիների ամբոխի հարձակման վերաբերյալ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը՝ նախարար Գաբրիել Ղազարյանի հանձնարարությամբ, փորձում է կապ հաստատել կարատեի հավաքականի հետ ու պարզել կատարվածի մանրամասները, ինչպես նաեւ կազմակերպիչների եւ միջազգային ֆեդերացիայի հետ հարցը քննարկելուց, փաստերը պարզելուց հետո կլինեն համապատասխան գնահատականներ, կներկայացվի հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը: Անհրաժեշտության դեպքում կկիրառվեն համապատասխան պատժամիջոցներ՝ ընդուպ մինչեւ որակազրկում եւ արգելք՝ մասնակցելու միջազգային մրցաշարերին, ինչպես դա եղավ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում հնչած Հայաստանի պետական օրհներգի ընթացքում կքանստած ադրբեջանցի մարզիկի նկատմամբ: Հայկական կողմի գնահատականն ու վերջնական հայտարարությունը կլինի միմիայն մեր պատվիրակության եւ վերոհիշյալ կազմակերպությունների հետ քննարկումն ավարտելուց հետո»:

ԱՐՑԱԽՊՐԵՍ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *