5459

Հայ խաղաղապահների 32 հոգանոց զորախումբը նախապատրաստվում է Լիբանանում առաքելության

Հայկական խաղաղապահ ուժերի 32 հոգանոց ջոկատ կմեկնի Լիբանան առաքելության:Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը՝ այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը:

«Նախապատրաստվում ենք, բայց դեռ չգիտենք` երբ հրամանը կգա, որ օրվա համար: Գիտենք, որ բազայի պաշտպանություն է լինելու, բայց պայմաններին, իրադրությանը ծանոթ չենք»,-հայտնեց գեներալ-մայոր Սիմոնյանը: Նրա խոսքով` իրենք խնդրանք են ներկայացրել, որ հրամանատարական կազմից երկու-երեք հոգի գործուղվեն առաքելության վայր մինչ խմբի մեկնելը` տեղում ուսումնասիրելու իրադրությունը, ծառայության վայրը:

«Զեկուցագիրս գնացել է, վերադասի որոշմանն ենք սպասում: Ընդհանրապես որքան առաքելություն ունեցել ենք, միշտ առաքելությունից առաջ ընդունված կարգ է, որ գնում, ուսումնասիրում են հրամանատարական կազմից, հետո է գործուղվում խումբը»,-հայտնեց Արթուր Սիմոնյանը: ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության կազմում հայկական զորախումբ ընդգրկելու վերաբերյալ ընթանում էին բանակցություններ ՄԱԿ-ի և Իտալիայի ՊՆ-ի հետ զորախմբի կառուցվածքի, տեղակայման վայրի, խնդիրների, թիկունքային ու տեխնիկական ապահովման և այլ հարցերի շուրջ, որոնք բերեցին ցանկալի արդյունքի: Հայ խաղաղապահներն առաքելություն են իրականացնում նաև Աֆղանստանում, Կոսովոյում:

 Artsakhpress.am

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *