«Հայ կերպարվեստը 20-21-րդ դարերում»պատկերագրքի շնորհանդեսը

Օրեր առաջ կրկին լեփ-լեցուն էր Երևանի Մոսկվայի տունը։ Հավաքվել էին մտավորականներ,արվեստագետներ,տարբեր սերնդի ներկայացուցիչներ՝մասնակցելու Մոսկվայաբնակ Վազգեն Զաքարյանի «Հայ կերպարվեստը 20-21-րդ դարերում»պատկերագրքի շնորհանդեսին։ Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ հեղինակի պապը՝նկարիչ Դավիթ Աբրահամյանն,ով շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներից ու պատկերագրքի հրատարակիչներից նշեց,որ մոտ ապագայում հնարավոր է լինի պատկերագրքի շարունակությունն,որտեղ ընդգրկվելու են այստեղ տեղ չգտած արվեստագետների աշխատանքներն ու տվյալները։ Այնուհետև ելույթ ունեցավ արվեստագետ Ռուբեն Առուչյանն,ով խոսեց պատկերագրքի ու հեղինակի մասին՝նշելով,որ պատկերագրքում ընգրկված են 1100 նկարչի տվյալներ ու նկարներ։

15174695_1307441175986030_1106934384_n

Վերջում շնորհակալական ու պատկերագրքի մասին ելույթով հանդես եկավ հեղինակը՝Վազգեն Զաքարյանն,ով նշեց,որ նշված աշխատության վրա աշխատել է 2014 թվականից սկսած, և մոտ ապագայում հրատարակվելու է մեկ այլ պատկերագիրք՝ընդգրկելով մնացած արվեստագետներին ,և որ նշված պատկերգիրքը բացի մայրենի հայերեն լեզվից թարգմանվելու է նաև անգլերեն՝համայն աշխարհին ներկայացնելու նշված ժամանակաշրջանի բոլոր արվեստագետներին։Գրքի վրա աշխատելու ժամանակ նրա խորհրդատուներն են եղել Ֆրանսիայի ու Հայաստանի մասնագետները։ Նա նշեց նաև,որ գիրքը բաղկացած է երեք հիմնական գլուխներից՝առաջին գլխում ընդգրկված են 19-րդ դարի ժամանակաշրջանի հայ արվեստագետներն ու նրանց գործերը,երկրորդ մասում՝20-րդ դարի առաջին կեսի երախտավորներին,իսկ վերջին երրորդ գլխում ընդգրկված են մեր օրերի արվեստագետները։

15139779_1303434436386704_2069336011_n15211563_1303434416386706_640194413_n

Այսպիսով՝«Հայ կերպարվեստը 20-21-րդ դարերում». դժվար է հավատալ, որ բարձրարժեք այս աշխատության հեղինակն ընդամենը 19-ամյա երիտասարդ է, որը ծնվել, մեծացել է Մոսկվայում, ուսանել իրավաբանական ակադեմիայում: Սակայն երկրորդ կուրսից տեղափոխվել է Հայաստան և այժմ սովորում է Երևանի սլավոնական համալսարանում:Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան նաև Տե-Ղևոնդյան դպրոցի սաներն,ովքեր իրենց գեղեցիկ կատարումներով հայրենասիրական մթնոլորտ ներշնչեցին հանդիսատեսին։Վերջում հանդիսատեսն ականտեսն եղավ նաև հայ ժամանակակից նկարիչների ցուցահանդեսին

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *