Հայ հայտնիների մարտիության անակընկալներն իրենց կանանց

Մարդկության պատմության մեջ սովարաբար առաջին նվերները զոհաբերություններն էին՝ ուղղված աստվածներին՝ շնորհակալության կամ որևէ խնդրանք չմերժելու դիմաց: Ժամանակները փոխվեցին. նվերները դարձան հարաբերություններում կարեւոր ու անհրաժեշտ բաղադրիչ՝ արտահայտելու միմյանց հանդեպ ուշադրությունն ու հիացմունքը: Նվերները երջանկություն եւ ուրախություն են պարգևւում: Գեղեցիկ է նվիրելու արարողությունը՝ համեմված սրտաբուխ բարեմաղթանքով:

Նվերները տոների անբաժան մասնիկներն են, որոնք խիստ տարբերվում եմ միմյանցից իրենց բնույթով, կարեւորությամբ, արժեքով եւ չափսով: Սակայն դա չէ կարեւորը, այլ՝ այն անկեղծ սրտով նվիրելը: Նվեր ընտրելը հեշտ գործընթաց չէ, ուստի առավել նախընտրելի է, երբ հասցեատերը նվիրողին հարազատ է, ով ծանոթ է նրա նախասիրություններին ու ճաշակին: Կանանց միամսյակն ավարտին է մոտենում, նվերներ այս շրջանում շատ էին ու տարաբնույթ: Մարտի 8-ին ի՞նչ են նվիրել իրենց կանանց հայտնի եւ սիրված մարդիկ, պարզեց « AADmag.am» –ը:

Դերասան Գրիգոր Դանիելյանն օրինակ համոզված է, որ նվերը պետք է օգտակար լինի: «Տոնի բովանդակության մասին կարող էր միայն Կլառա Ցետկինը լավ պատասխանել». կատակում է դերասանն ու ավելացնում, որ սա օր է նվիրված կանանց, որպեսզի տղամարդիկ այն գեղեցկացնեն իրենց ուշադրությամբ և անակնկալներով: Դերասանի կնոջ համար հաճելի անակնկալը եղել է մարտիության ուրախ երեկոն ընկերների հետ սրճարանում նշելը:

ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Լևոն Դոխոլյանը նվեր ընտրելիս առաջնորդվում է հասցեատիրոջ ճաշակով և նախասիրություններով: «Մարտի 8-ը ընդհատում է կանանց տոնը 11-րդ ամսով». ասում է պարոն Դոխոլյանը, իսկ նշելն համարում է պարտադիր, քանի որ սա այն տոնն է, որով ևս մեկ անգամ կարևորվում են կանայք: Կարծում է, որ շնորհավորանքի դեպքում գլխավոր պայմանը ուշադրությունն է, և ոչ թե առարկայականը, բայցևայնպես կնոջը այս տարի նվիրել է կարմիր վարդեր և .«ևս մեկ անգամ նվիրել եմ իմ սերը»:

Տոնի մասին տարբերվող կարծիք ունի երգահան, դրամատուրգ Քրիստ Մանարյանը: Նա չցանկացավ մանրամասնել այս տարվա իր մատուցած անակնընկալի մասին, սակայն ներկայացրեց իր մոտեցումները նվերն ընտրելիս: « Նվերը պետք է թանկ լինի, բայց ճաշակով: Մի անգամ կնոջս մեքենա եմ նվիրել: Իհարկե, միշտ նման նվերներ չես անի, բայց անիմաստ բաներ նվիրել չեմ սիրում:»

0

Մարտի 8-ը, որը համարվում է Կանանց իրավունքների պաշտպանության օր, երգահանը համարում է հայոց դիցաբանության գեղեցկության աստվածուհի Աստղիկին նվիրված տոն որն, ըստ նրա, այժմ ապականվել է և վերափոխված է ներկայացվում: «Տեսեք՝ ուր ենք հասել. ֆեմինիստուհիների անիմաստ ու խղճուկ երթեր քաղաքում. ռաբիսության գագաթնակետ:Կանայք, ովքեր արտերկրից բերված գումարով պայքարում են հայտնի չի՝ ում դեմ և ինչու: Տհաճ մթնոլորտ է մեր գեղեցիկ քաղաքում»:

Երգիչ Արսեն Գրիգորյանի համար նույնպես տոնը կանանց դերն արժեւորելու լավագույն և հերթական առիթն է: Կնոջը մատուցած նվերի մասին մանրամասնել չցանկացավ, բայց նշեց, որ սիրում է երբ նվերը կանայք են ընտրում: Քանդակագործ Վիգեն Ավետիսը նվեր ընտրելիս փորձում է պատկերացնել, ինչքանով իրեն դուր կգար իր մատուցած նվերը: Մարտի 8-ը նա ասոցացնում է մանկության հիշողությունների հետ. մայրը, ուսուցիչները… «Մարտի 8-ին տղամարդիկ փնտրում են ծաղիկներ. լավ կլիներ, որ հաճախ նկատեին ծաղիկներն ու կանանց». ասում է քանդակագործն ու խորհրդապաշտական մոտեցումներով էլ ներկայացնում այս տարվա իր նվերը կնոջը. «Վարդագույն կակաչներ, որոնք գարնան ու վերածնվող բնության խորհուրդն են»:

1918652_10208194493802676_6105165694754547635_n

Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը նվերի մասին անեկդոտ է հիշում. «Միայն ծննդյան օրն ես իմանում, թե աշխարհում որքան անպետք իրեր կան» և նշում, որ ցանկացած նվեր պետք է լինի ուտիլիտար , այսինքն՝ օգտագործելի: «Տարվա մեջ գոե մեկ օր կինը թող իրեն ԿԻՆ զգա՝ ծաղիկներով, ժպիտներով, ուշադրությամբ ու սիրով շրջապատված». ասում է ռեժիսորը, իսկ կնոջը մատուցած նվերի մասին հավելում՝ ճերմակը թող ճերմակ էլ մնա:

5347e8256a23f_medium

 

 

 

 

 

 

 

 

ԱԺ պատգամավոր, իրավաբան Լևոն Մարտիրոսյանը նվեր ընտրելիս առաջնորդվում է ըստ առիթի և հասցեատիրոջ նախասիրությունների: Կանանց տոնը ըստ նրա , պետք է լինի մշտապես , այլ ոչ թե մեկ օր կամ միամսյակ: Պատգամավորն այս տարի մարտի 8-ին սիրելիին հաճելի անակնկալ է մատուցել՝ նվիրելով նրան անմոռանալի ճամփորդություն: Երգիչ Արամեի համար կարևոր է, որ հասցեատիրոջը հաճելի լինի նվերը և անհրաժեշտ: «Եթե մարտի 8-ը տոն են համարում, ուրեմն մենք էլ պետք է այս իսկապես տոն դարձնենք մեր կանանց , մայրերի և քույրերի համար » :

Լևոն-Մարտիրոսյան-Levon-Martirosyan-556x375

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թե ինչ էր նվիրել Արամեն իր կնոջը , մանրամասնել չցանկացավ, բայց պարզվեց, որ նվեր ստացել է ոչ միայն նրա կինը. «Հայաստանից բացակայում էի, բայց հարազատներիս առանց ուշադրության չթողեցի: Մոսկվայում գտնվող հայուհիներին էլ շնորհավորեցի համերգային լավ երեկոյով:»

_MG_5456_copy

Գրականագետ Հովիկ Չարխչյանն իրեն համարում է «աշխարհի ամենանհաջող նվեր ընտրողը», գնելիս հաշվի է առնում հասցեատիրոջ նախասիրությունները: «Մարտի 8-ն ինձ համար օրացուցային տոն, կամ պատմական իրադարձության արձագանք լինելուց առաջ նախ հիշողություն է, հաճելի զգացողությունների, սիրելի մարդկանց, ուրախ պահերի վերհիշում: Ի վերջո տոնը չեն սահմանում , այն կա կամ չկա: Այս տեսանկյունից մարտի 8-ն ինձ համար չի կարող չլինել»: Նվեր ընտրելու հարցում «վառ երևակայությամբ աչքի չընկնելու» պատճառով՝ գրականագետը խնդրել է կնոջը, որպեսզի ինքն իր համար նվեր ընտրի, վերջինիս ընտրությունը կանգ է առել պայուսակի վրա:

Հաղորդավար Արտավազդ Ամիրյանը տոներին վերաբերում է շատ դրական: Իր կյանքում տեղ գտած կանանց նա հաճախ է նաեւ առանց առիթի նվերներ անում թե´ ծաղկների, թե´ այլ առարկաների տեսքով: Իսկ արդեն գարնանային տոները, հատկապես կանանց նվիրված, ավելի են պարտավորեցնում նրան, եւ հպարտությամբ լցնում սիրտը: « Ինչ վերաբերում է կնոջս նվերին, ասեմ, որ ես նրան առիթով եւ առանց առիթի էլ եմ նվերներ անում : Այս տարի եւս իմ մատուցած նվերը իր համար կարևոր ու արժեքավոր եղավ»:

ամիրյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *