Հայ-հունական գեղարվեստական երեկո Աթենքում

Կիրակի հունիսի 7-ին, Հայ-Հունական ուսումնասիրությունների կենտրոնը, Աթենքում, Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի առիթով, Հունաստանի իշխող «Սիրիզա» կուսակցության մաս կազմող «Ձախ ուղղի» շարժման կենտրոնի սրահում, կազմակերպել էր գեղարվեստական երեկո:10425433_404464269740643_5382838484799960255_n

Երեկոյին հատուկ ճոխություն պարգևեցին Հայկական և հունական (պոնտական, փոքր ասիական և կիպրական) հեքիաթներն ու երգերը: «Մենք այսօր մեր զոհերի լռած շրթերի և համրացած լեզուների ձայնն ենք, երբ շարունակում ենք նրանց կիսատ մնացած երգերը և չամբողջացրած հեքիաթները», ընդգծեց երեկոյի բանախոս պրն. Յորղոս Վենեցանոսը:

11390002_404123299774740_457792774531631653_n (1)

«Դլէյ աման» և «Մախմուր աղջիկ» հայկական և «Լալիոթակիա» հունական, զմյուռնիական ու «Էխե յա, փանայա» պոլսական երգերը, մաս էին կազմում մոտ մեկ տասնյակ երգերի ցուցակին: Գեղարվեստական երեկոյի ծրագրին իրենց մասնակցությունը ուեցան Էլենի Քասեսյանը, Միմա Քասեսյանը, Սուսաննա Տեր-Սահակյանը, Մկրտիչ Պողոսյանը և Հայկ Գասարճյանը:

«Հայաստան»լրատուցանց. Աթենք, 09.06.2015

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *