Հայ մարմնամարզիկների մրցաշրջանի փայլուն ավարտը Մոսկվայում

Մոսկվայում երեկ ավարտվեց սպորտային մարմնամարզության տարեվերջյա հեղիակավոր ավանդական մրցաշարերից մեկը՝ օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի միջազգային 22-րդ խաղարկությունը: Ստուգատեսում, որտեղ քիչ չէին տիտղոսակիր մարզիկները՝ օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրները հանդես եկան 13 երկրի 134 մարզիկ ,այդ թվում տղամարդկանց և երիտասարդների մրցաշարերում ՝ 82 մարմնամարզիկ և կանանց ու աղջիկների մրցաշարերում ՝ 52 մարմնամարզուհի:

Ուրախությամբ պիտի նշել , որ ինչպես մրցաշրջանի մասնակցած նախորդ բոլոր մրցաշարերում այս անգամ ևս ստուագտեսին մասնակցած հայ մարմնամարզիկները մրցությանը տոն տվողների թվում էին և փայլեցին կատարողական բարձր վարպետությամբ, և տեղեր զբաղեցրին մրցանակնակիրների շարքում: Երիտասարդների մրցաշարին մասնակցող 13-ամյա Նարբե Հակոբյանի համար, ով ելույթ ունեցավ միայն 2 մարզագործիքների վրա ՝ ազատ վարժություններում և օղակների վրա, մրցաշարը կարևոր էր փորձառություն ձեռք բերելու առումով: Հուշամրցաշարի գլխավոր հերոսը դարձան 2012թ. Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից, այժմ էլ գործանակում 2016 թ օլիմպիական խաղերի մասնակցելու ուղեգիրը ապահոված ՀՀ ընտրանու առաջատար, 23-ամյա Արթուր Դավթյանը:

Երիտասարդ հայ մարմնամարիկն, ով իրավամբ նաև 2015թ ՀՀ լավագույն մարզիկների տասնյակում տեղ գրավելու արժանի թեկնածուներից է , այստեղ փայլուն հանդես եկավ: Նա նախ ոսկե մեդալ նվաճեց բազմամարտում , ապա նաև իր նախասիրած մրցաձևում հենցատկերում, արծաթե մեդալի արժանացավ նժույգթափաերի վրա վարժոււյան մրցումներուոմ, իսկ բրոնզե մեդալ էլ նվաճեց օղակների վրա վարժության մրցմանը: Հատնկաշկան է ,որԱրթուր Դավթյանը 6 մրցաձևերից 5-ում մտել էր եզրափակիչ ու պայքարում էր մեդալների համար ու հիմա է վերադառնում 4 պարգևով ՝ 2 ոսկե  ու 1-ական արծաթե ու բրոնզե մեդալ նվաճած: Իրոք, սա նրա համար մրցաշրջանի գերազանց ավարտ էթ:

Հրաշալի մրցաշրջան անցկացրած 23-ամյա Արթուր Թովամասյանն էլ ով, այս տարի օղկաների վրա վարժության մրցումներում ոսկե մեդալ էր նվաճել նախ աշխարհի գավաթի խաղարկությունում, ապա նաև համաշխահային ունիվերսիդայում Մոսկվայում էլ շանուկաելով իր հաղթարշավը, իրեն հավասարը չունեցավ օղակների վրա վարաժուայն եզրափակչում արձանագրած փալյուն արդյունքով ՝ 15,85 միավոր ցուցանիշով կրկին նվաճեց մրցաշարի ոսկե մեդալը: Թովմասյանն էլ մեկ անգամ ևս ապացուցեց ,որ ինքը միանգամայն արժանի է տեղ զբաղեցնելու մրցաշրջան -2015-ի ՀՀ 10 լավագույն մարզիկների շարքում:

Այս հաջողությունները մարմնամազրաիկների ևանշուշտ ՀՀզագային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերսբյանի, նրա օգնական Սոս Սարգսյանի և իհարկե վերոհիշյալ մարմնամարզիկների անձանական մարզիչների տքնաջան, ջանադիր ուհամգործակցված աշխատանքի արգասիքն են: Վորոնինի գավաթի 22-րդ խաղարկությունում իրենց հիանալի դրսևորեցին նաև ՌԴ ներկայացնող հայազգի 2 մարմնամազիկները: Այսպես, հիանալի մրցաշրջան անցկացրած կանանց ՌԴ-ի օլիմպիական հավաքականի թեկնածու, 16-ամյա մոսկվացի Սեդա Թութխալյանը , ով գյումրեցի անվանի սամբիստ Գուրգեն Թութխալյանի դուրստն է, մրցաշարի 1-ին օրը՝ բազմամարտի մրցումների ժամանակ ,որի հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկն էր համարվում, վատառողջ էր,ջերմություն ուներ ու չկարողացավ մասնակցել բոլոր 4 գործիքենրի վրա վարժությունների կատարման մրցումներին:

Սակայն մրցաշարի 2-րդ օրը դեռատի խիզախ հայուհին հաղթահարելով առողջական խնդիրների հետ կապված դժվարությունները հրաշալի հանդես եկավ ազատ վարժության եզրափակչում ու 14,133 միավոր արդյուքով նվաճեց ոսկե մեդալ: Տղամարդկանց մրցաշարում Մոսկվայի <Դիամոյի. ընտրանին ներակայացում էր 19-ամյա մոսկվացի Արթուր Դալալոյանը :Նա իր թիմակից Նիկիտա Նագոռնու հետ ետ մնալով միայն Ճապոնիայի ընտրանուց 170,95 միավոր ցուցնիշով արծաթե մեդալ նվաճեց թիմային մրցումներում:ՀՀ ընտրանին, որի 2ամդամներից միայն Արթուր Դավթյանը մասնակցեց բազմամարտի մրցումներին , իսկ Արթուր Թովմասյանը 6 մրցաձևերից միայն օղակաների վրա վարժոթյունում ելույթ ունեցավ, 103,2 միավոր ցուցանիշով 20 թիմերի պայքարում ճանաչվեցին 12-րդը: Հավելենք նաև , որ Արթուր Դալալոյանը բազմարտում 41 մասնակիցների մեջ 84 միավորև ազրդյունքով ճանաչվեց 5-րդը: Նա նաև հենցատկում ու ազատ վարժության եզրափակիչներին մասնակցեց ու նվաճեց բրոնզե և արծաթե մեդալ: Այժմ ներկայացնենք հայ մարմնամարզիկների մրցելույթների տեխնիկական արդյունքները՝ Տղամարդիկ՝ բազմարմարտ ՝

1.ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ՝ 87,45 ՄԻԱՎՈՐ, 2.Նիկտա Նագոռնի ,Ռուսաստան՝ 86,95, 3.Յուտո Կատո Ճապոնիա՝86,2, 4.Կենտարո Յունոկի, Ճապոնիա՝ 86,05, 5.ԱՐԹՈՒՐ ԴԱԼԱԼՈՅԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆ՝ 84ՄԻԱՎՈՐ: Օղակներ՝ 1.ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ՝15, 85 ՄԻԱՎՈՐ, 2.ԴանիլԿազաչկով, Ռուսաստան՝15,45 3.ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ,ՀԱՅԱՍՏԱՆ՝ 14, 875:

Հենացատկ՝ 1.ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ 14, 775 ՄԻԱՎՈՐ, 2.Կոնստանտին Կուզովկով, Ռուսաստան ՝ 14,55, 3.ԱՐԹՈՒՐ ԴԱԼԱԼՈՅԱՆ ,ՌՈՒՍԱՍՏԱՆ ՝ 14,45: Ազատ վարժություններ ՝ 1.Նիկիտա Նագոռնի ,Ռուսասատն ՝ 14,675 միավոր, 2-3.Դենիս Սանուվոնտ ,Բելառուս ՝14,5 2-3.ԱՐԹՈՒՐ ԴԱԼԱԼՈՅԱՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆ՝ 14,5 5. ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ՝ 12,95:

Զուգափայտ՝ 1.Ռոբերտ Տվորոգալ , Լիտվա՝ 14,85 միավոր, 6.ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ,ՀԱՅԱՍՏԱՆ ՝14,225ՄԻԱՎՈՐ: Պտտաձող՝ 1.Սերգեյ Ելցով,Ռուսաստան՝ 15,15միավոր: Կանայք ՝ Բազմամարտ ՝ Մարիա Խարենկովա ՝ 57,0 միավոր: Ազատ վարժություններ ՝ 1.ՍԵԴԱ ԹՈՒԹԽԱԼՅԱՆ՝, ՌՈՒՍԱՍՏԱՆ՝ 14, 133 ՄԻԱՎՈՐ:

Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *