12033030_1689600157950182_5736072909165635825_n

Հայ մարմնամարզուհին ելույթ կունենա «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո

Անցած մրցաշրջանը ամենահաջողվածներից էր մոսկվաբնակ դեռատի հայ մարմնամարզուհի, սպորտային մարմնամարզության կանանց ՌԴ-ի օլիմպիական հավաքականի թեկնածու, 16-ամյա Սեդա Թութխալյանի համար: Նա գյումրեցի անվանի սամբիստ, աշխարհի քառակի չեմպիոն Գուրգեն Թութխալյանի դուստրն է , ով ծնվել է Գյումրիում ,սակայն հետո ընտանիքի հետ մեկնել ու բնակվում է ՌԴ-ի մայրաքաղաք Մոսկվայում: Այստեղ հայուհին հնարավորություն ունեցավ կատարելագործելու իր վարպետությունն ու հասնելու մարզական խոշոր նվաճումների:

Սեդան 2014թ Նանկինի ամառային պատաեկան օլիմպիական 2-րդ խաղերի բազմամարտի չեմպիոնուհին է, 2015թ Բաքվի Եվրոպական 1-ին խաղերի չեմպիոնուհին, միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող ,կանանց 2015թ ՌԴ-ի առաջնության բրոնզե մեդալակիր, ՌԴ-ի գավաթի խաղարկության թիմային ոսկե, ու բազմամարտի արծաթե մեդալակրուհին է, իսկ Գլազգոյում ընթացած օլիմպիական վարկանիշային մրցաշարի կարգավիճակ ունեցող աշխարհի առաջնությունում էլ մեծապես օգնեց կանանց ՌԴ-ի հավաքականին առավելագույն քանակի օլիմպիական ուղեգրեր նվաճելու գործում:

Նոր մրցաշրջանին ՝ օլիմպիական 2016թվականին հայ մարմնամարզուհին լավատեսորեն, մեծ հավատով ու հույսերով է սկսել նախապատրաստվել: Արդեն հունվարի 6-ից Սեդան հավաքականի կազմում ուսումնամարզական հավաքի է :

Ինչպես հայտնեց անվանի մարմնամարզուհու հայրիկը՝ տիտղոսակիր մարզիկ Գուրգեն Թութխալյանը, քանի որ կանանց ՌԴ-ի օլիմպիական հավաքականում ընդգրկվելու համար հիմա թեժ մրցակացություն է ծավալվում նոր տարում Սեդան որոշել է փոխել իր մարմնամարզական վարժությունների բոլոր ծրագրերը , դրանց թարմանցումով և բարդ տարրերի ու համակցությունների ընդգրկումով կջանա հասնել կատարելիության:

Մասնավորապես, արդեն հայտնի է, որ Սեդա Թութխալյանը այս տարի իր ազատ վարժության նոր ծրագիրը կկատարի անվանի երգահան Արա Գևորգյանի հանրահայտ <Արցախ > ստեղծագործության հնչյուների ներքո , որը տաղանդաշատ մարզուհուն անկասկած մեծ ոգևորություն ու համարձակություն կհաղորդի և հուսանք նաև մեծ հաջողություն կբերի:

Իսկ նոր տարվա Սեդայի առաջին խոշոր մեկնարկը կլինի մարտի 19-20-ին Շտուտգարդում (Գերմանիա) կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությունում, ապա նա ապրիլի 5-9-ը Պենզայում ելույթ կունենա ՌԴ-ի առաջնությունում:

Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *