10502318_797473163678179_6161696713799690685_n

Հայ վրիժառուներ՝ Արամ Երկանյան, Սողոմոն Թեհլերյան, Միսակ Թոռլակյան. Արշավիր Շիրակյան…

1920 թվանակնի մայիսի 31-ին Բաքվի ճանապարհին սպանվեց 1918 թ-ի Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից մեկը Ադրբեջանական հանրապետության կրթության ու կրոնական հարցերով նախարար Նասիբ Յուսիֆբեյլին անհայտ հայ վրիժառուի կողմից:
1920 թվականի հունիսի 19-ին Արամ Երկանյանը գնդակահարել է Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկուն և վիրավորել նրա ընկեր Խան Մահմադովին՝ Բաքվի խորհրդարանի «Մուսսավաթ» կուսակցության հիմնադրին։ Արամ Երկանյանի գործընկերը գործողության ժամանակ եղել է Միսակ Կիրակոսյանը։
1920 թվականի հուլիսի 20-ին Թբիլիսիում սպանվեց Ադրբեջանական հանրապետության խորհրդարանի խոսնակի օգնական Հասան Բեկ Ագաևը՝ Շուշիի հայերի ջարդի ու Բաքվի հայերի ջարդի հիմնական պատասխանատուներից մեկը։ Մահապատժի իրագործողմն էր Արամ Երկանյանը:
1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում սպանել է Օսմանյան կայսրության մեծ վեզիր և ներքին գործերի երբեմնի նախարար Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ, Թալեաթին։ 1921 թվականի հունիսին Բեռլինում կայացել է Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, և դատարանը արդարացրել է նրան։
1921 թվականի հուլիսի 18-ին Միսակ Թոռլակյանը Կոստանդնուպոլսում սպանել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ժիվանշիր Խանին։ Թոռլակյանի գործընկերներն էին Երվանդ Ֆունդուկյանն ու Հարություն Հարությունյանը։ Անգլիական Ռազմական դատարանը դատել է Թոռլակյանին և արդարացրել՝ որպես անմեղսունակ։
1921 թվականի դեկտեմբերի 5-ին Արշավիր Շիրակյանը Հռոմում սպանել է երիտթուրք կուսակցության առաջին կաբինետի ղեկավար Սայիդ Հալիմին։
1922 թվականի ապրիլի 17-ին Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում վերացրել են Տրապիզոնի նահանգի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին (հրամայել էր Տրապիզոնում 15000 հայ երեխաների ծովում խեղդել)
1922 թվականի ապրիլի 17-ին Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում վերացրել են «Թեշքիալաթվականը և մահսուսե» կազմակերպության հիմնադիր Բեհաեդդին Շաքիրին (սպանվել է նաև նրա թիկնապահներից մեկը)։
1922 թվականի հուլիսի 22-ին Թբիլիսիում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին, որին դաժանության համար «մսագործ» էին անվանում։» Այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը։
1922թվականի օգոստոսի 4 ին Տաջիկստանում սպանվել է թուրք պետական և ռազմական գործիչ, Օսմանյան Թուրքիայի Ռազմական գործերի նախարարը (1913-1918թթ.) և երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության ղեկավարներից, Հայոց Մեծ Եղեռնի գլխավոր կազմակերպողներից և իրականացնողներից մեկը Էնվեր փաշան՝ Հակոբ Մելքումյանի կողմից:
1920 թվականին Սողոմոն Թեհլերյանը սպանել է Կոստանդնուպոլսում Օսմանյան կայսրության գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար Մկրտիչ Հարությունյանին։
1920 թվականի մարտի 27-ին Արշավիր Շիրակյանը գնդակահարել է Կոստանդնուպոլսում Վահե Իհսսանին (Եսայան)։ Իհսսանը թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակ, ովքեր սպանվեցին 1915 թվականին։
1914 թվականին Հնչակյան կուսակցությունը կազմակերպել էր ընդհանուր համագումար Ռումինիայում, Թալեաթի ուղղությամբ մահափորձ կազմակերպելու համար։ Ադուր Յասյանը դավաճանեց հայերին և Հնչակյան կուսակցության 21 անդամներ սպանվեցին։ Արշակ Եզդանյանը գնդակահարեց դավաճան Յասյանին։

Գայանե ՎԱՐԴԱՆՅԱՆ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *