24477_large

Հայ քիմիկոսը միջազգային հեղինակավոր մրցանակի է արժանացել

Հայ քիմիկոս, դոցենտ Իվան Աբրահամյանը քիմիայի ոլորտում հեղինակավոր «Քրամ Լեհն Պեդերսեն» մրցանակ է ստացել: Իվան Աբրահամյանը առավել հայտնի է մոլեկուլային անջատիչների ոլորտում իր կատարած հետազոտություններով: «Մենք ցանկանում ենք օգտագործել ակտիվացված անջատիչները հակաքաղցկեղային հաբերի արդյունավետությունը կարգավորելու համար»,-ասում է Աբրահամյանը: Վերոհիշյալ մրցանակը 1987 թվականին Նոբելյան մրցանակը կիսած երեք քիմիկոսների՝ Դոնալդ Քրամի, Ժան-Մարի Լեհնի և Չարլզ Պեդերսենի պատվին է:

Մրցանակը տրվում է սուպերմոլեկուլյար քիմիայի ասպարեզում կատարված նշանակալի, ինքնուրույն հետազոտությունների համար: Սուպերմոլեկուլյար քիմիկոսը նա է, որը ստեղծում է գործիքներ մի մակարդակում, որտեղ մոլեկուլները ճանաչում են միմյանց, հաղորդակցվում և հավաքվելով ավելի մեծ խմբերի մեջ՝ լուծում նոր առաջադրանքներ:

«Ինձ համար մեծ պատիվ է, -մրցանակի մասին ասում է քիմիկոսը,-իմ փուլում գտնվողների համար սա սուպերմոլեկուլյար քիմիայի կարևորագույն մրցանակն է: Այն նաև հետազոտական իմ խմբի կատարած 8 տարվա հիանալի աշխատանքի միջազգային ճանաչումն է և ոլորտի առաջխաղացման համար նրանց ավանդի վկայություննը»,- նշում է Աբրահամյանը:

Ankakh.com

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *