Հանդիպում երիտասարդ ասմունքողի հետ.Տավուշի մարզի Իջևանի երաժշտական դպրոցում տեղի ունեցավ Աննա Դավթյանի գրական ցերեկույթը

Ս.թ նոյեմբերի 15-ին կրկին լեփ-լեցուն էր Իջևանի երաժշտական դպրոցի դահլիճը: Հավսքվել էին տարբեր սերունդների ներկայացուցիչներ`մտավորականներ, բանաստեղծներ, բանասերներ և այլք`մասնակցելու երիտասարդ ասմունքող Աննա Դավթյանի գրական ցերեկույթին:Աննա Դավթյանը ծնվել է Տավուշի մարզի Իջևանի շրջանի Սևքար գյուղում: Սովորելով տեղի դպրոցում, ընդունվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բանասիրական ֆակուլտետ :

Հանդիսանում է սիրված ասմունքող Լիաննա Զուրաբյանի սանը:Բավականին կիրթ, բարի, համեստ և մարդասեր անձնավորություն է`իր բարի խորհրդի միջոցով օգնում է բոլորին:Ինչ վերաբերվում է ցերեկույթին,ապա նշենք,որ սա նրա կողմից կազմակերպած առաջին միջեցառում ն էր`կրելով Անվերջ կարոտը, սերը խորագիրը:Ամբողջ ցերեկույթին նա այնպես ասմունքեց,կարծես լինելով սիրված ու ժամանակակից գրողների ժամանակակիցն ու վկան:

Նա կարդում էր Համո Սահյան,Վահագն Դավթյան, Լևոն Բլբուլյան,Արբինե Գյուրջինյան,Արմեն Երիմյան,Հովհաննես Շիրազ,Պարույր Սևակ:Միջոցառման վերջում նրան շնորհավորեցին դպրոցի տնօրեն Նաիրա Թանյանն, երաժշտական դպրոցի տնօրեն Աիդա Սարգսյանը,դասղեկ Անիչկա Հայրապետյանը, հայոց լեզվի ուսուցչուհի Յուլյա Մանուչարյանը և այլք : Վերջում շնորհակալական ելույթով հանդես եկավ Աննա Դավթյանը,նա երախտագիտության խոսքեր ուղղելով բոլոր աջակիցներին:Այսպիսով բարի երթ մաղթենք ասմունքող Աննա Դավթյանին, ցանկանալով, որ նա ունենա նորանոր հաջողություններ,ինչպես Հայաստանում,այնպես էլ Արտերկրում:

Գարիկ Ավետիսյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *