скачанные файлы (1)

«Հանուն առողջ սննդի» ֆեյսբուքյան խումբը կոչ է անում՝ դեմ քվեարկել «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագծին

Change.org կայքում օգտատեր Արամ Ավետիսյանը հանդես է եկել գրառմամբ՝ հորդորելով հայ ազգաբնակչությաննը միանալ ֆեյսբուքյան էջին եւ վերոնշյալ կայքի մեկնարկած ստորագրահավաքին: Գրառումը ներկայացնում ենք ստորեւ.

2014թ-ի նոյեմբերի 13-ին ՀՀ կառավարությունը ընդունեց նախագիծ, ըստ որի ՀՀ տարածքում oրական 30 տոննա և ավելի հզորություն ունեցող հոսքագծերով արտադրվող բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրը պարտադիր պետք է «հարստացվի» պրեմիքսներով (ըստ Առողջապահության միջազգային կազմակերպության տվյալների՝ երկաթով, ֆոլաթթվով, ցինկով, A, B վիտամիններով), իսկ այդ պահանջը չկատարող տնտեսվարողները պետք է տուգանվեն 1,5-2 մլն դրամով: Այս օրենքի ուժով պարտադիր հարստացման ենթակա ալյուրը կազմում է շուկայում իրացվող ալյուրի 80-85%-ը: Այսինքն` օրենքը չի տարածվելու հիմնականում գյուղական վայրերում գործող փոքր հզորության ալրաղացների վրա:

Նախագիծն իբր միտված է ՀՀ ազգաբնակչության առողջական խնդիրների լուծմանը: Իրականում սա թաքնված վտանգ է իրենից ներկայացնում՝ քանի որ կան հետազոտություններ, որոնք փաստում են քաղցկեղի գրանցված դեպքերի կտրուկ աճն այդ հավելումերի կիրառման արդյունքում:

Ստորագրահավաքի նպատակն է 1. Չհաստատել ՀՀ բնակչության առողջությանը սպառնացող Կ-666-18.11.2014-ԱՄ-010/0 «ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» օրենքի նախագիծը:

2. Ընդունել օրենք ցորենի գերակշիռ մասը չթեփահանված աղալու պարտադրանքի մասին, որով կլուծվեն ոչ միայն այս նախագծի թիրախային խումբ հանդիսացող հղի կանանց, այլ նաև ողջ բնակչության շատ առողջական խնդիրներ:

Այս պահի դրությամբ, արդեն շուրջ 100 օգտատեր միացել է ստորագրահավաքին 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *