Հանքագործության եւ մշակող արդյունաբերության ոլորտում աճի տեմպը պահպանվում է

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքների համաձայն աճ է գրանցվել հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման, մշակող արդյունաբերության ճյուղերում, համապատասխանաբար` 17.7% եւ 2.3%-ով:

Նախարարության կատարած ուսումնասիրության համաձայն, մշակող արդյունաբերությունում թողարկման աճ է գրանցվել սարքաշինության ենթաճյուղում, ուր աճի տեմպը կազմել է 36.1%, քիմիայի եւ դեղագործական արդյունաբերությունում` 14.0%, թեթեւ արդյունաբերությունում` 11.1%, սննդի արդյունաբերությունում` 4.1%, մետալուրգիայում` 2.7%: Արտահանման աճ է գրանցվել հանքագործական արդյունաբերության եւ բացահանքերի ճյուղում. աճի տեմպը կազմել է 43.0%, մշակող արդյունաբերության ենթաճյուղերից քիմիա եւ դեղագործական ենթաճյուղում` 9.5%, սննդի արտադրությունում` 7.6%, իսկ փայտամշակում ենթաճյուղում` 8.9%: Ընդ որում, հանքագործական արդյունաբերության եւ բացահանքների շահագործում ճյուղում արտահանման ծավալների աճը գրանցվել է ճյուղի հիմնական արտադրատեսակների՝ պղնձի եւ մոլիբդենի՝ 2015թ. 2014թ. համեմատությամբ համաշխարհային գների էական նվազման պայմաններում:

Անահիտ Գրիգորյան 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *