Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է զգա, որ նա պարտավոր է այս կամ այն ձևով հաշվետու լինել հասարակության առջև

Հարցազրույց Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի գիտ-այցելավար Փիրուզա Փիլիպոսյանի հետ

Երևանից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Արագածոտնի մարզի ամենատեսարժան վայրերից մեկը`հայ սիրված մեծանուն գիտնական ու սիրված գիտնականներից մեկի Հայաստանի Հանրապետության Ազգային Հերոս Վիկտոր Համբարձումյանի անվան Աստղադիտարանն ու նրա տուն թանգարանը, որտեղ նա ապրել է անցյալ դարի 1950-1996թթ,այստեղ ցուցադրված են նրա անձնական իրերը,ձեռագիր աշխատանքները,լուսանկարներ և այլն:

Որոշեցինք այցելել այնտեղ ու ծանոթանալ երախտավորի գործունեության հետ`մի հետաքրքիր հարցազրույց պատրաստելով գիտ-այցելավար Փիրուզա Փիլիպոսյանի հետ:

-Պատմեք մի փոքր թանգարանի մասին:

-Վ. Համբարձումյանի տուն-թանգարանը գտնվում է Բյուրական գյուղում՝ Վ. Համբարձումյանի հիմնադրած Աստղադիտարանի տարածքում: Այդ տանը մեծ գիտնական ապրել է 1950թ սկսած մինչև 1996 թ: Թանգարանում ցուցադրված է Համբարձումյանի անձնական իրեր, ձեռագիր աշխատանքներ, լուսանկարներ և այլն: Թանգարանում իրերի դասավորությունը հիմանակում պահպանված է այնպես, ինչպես եղել է գիտնականի կենդանության օրոք:

-Իսկ ովքեր են հիմնական ձեր այցելուները:

-Թանգարան են այցելում ինչպես ՀՀ քաղաքացիները, այնպես էլ օտարերկրյա հյուրեր: Մեծամասնություն են կազմում աշակերտները և ուսանողներն:

-Իսկ ինչպես եք կազմակերպում զբոսաշրջիկների ընդունելությունը:

Զբոսաշրջիկները այցելության ընթացքում շրջում են Աստղադիտարանի տարացքում, լինելով տուն-թանգարանում և 2,6 աստաղադիտակում: Այցելությունը ընթանում է գիտահանրամատչելի դասախոսությամբ: –

-Ինչպես կներկայացնեք մեր շատ սիրելի գիտնականին:

-Մեծ հայրենասեր

-Ինչ հետաքրքիր դեպք կպատմեք գիտնականի կյանքից:

-Շատ հետաքրքիր դեպքեր կարելի է պատմել գիտնականի կյանքից սկսաց դեռ մանաուկ հասակից: Վ. Համբարձումյանը լինելով ընդամենը 5 տարեկան կարողացել է մտովի բազմապատկել երկնիշ և եռանիշ թվերը, 15 տարեկանում ԵՊՀ դասախոսություն է կարդացել ոչ միայն ուսանողների, այլ նաև դասախոսական անձնակազմի համար:

-Իսկ որքան հաճախակի եք կազմակերպում միջոցառումներ ու ինչպիսի բնույթ են դրանք կրում:

Ամեն տարի Վ. Համբարձումյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 18-ին, տուն-թանգարանում տեղի է ունենում «Համբարձումյանական ընթերցումներ» անունը կրող միջոցառումը, որի իր մեջ ներառում է գիտահնրամատչելի ընթերցումներ տարբեր բնագավառներից:

-Մշակույթի հանդեպ սերը գնալով կորում է ներկայիս սերունդների կողմից, ինչպես եք տեսնում ձեր դերը այն պահպանելու հարցում: Արդյոք ունեք այցելուների պակաս և ինչ խնդիր եք լուծում թանգարանի գոյությամբ: Ընդհանուր առմամբ այցելության պակաս չի զգացվում:

Տարեկան ունենում ենք մոտ 4000 այցելություն:Միայն այցելությունները նվազում են ձմռանը ,որը պայմանավորված է եղանակային պայմաններով:

-Ո՞րն է Ձեր խրատը կամ խորհուրդն այսօրվա երիտասարդությանը.

-Տեղին է մեջբերել Վ. Համբարձումյանի պատգամներից մեկը՝ Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է զգա, որ նա պարտավոր է այս կամ այն ձևով հաշվետու լինել հասարակության առջև:

Հարցազրույցը՝ Գարիկ Ավետիսյանի

Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *