Հարյուր տարի անց «ողբերգությունը կրկնվում է» սիրիահայերի համար. Diario Libre

Հազարավոր սիրիահայ փախստականներ, ովքեր ապաստան են գտել Լիբանանում, իրենց սեփական կաշվի վրա զգացել են բռնագաղթի ցավը, որը հարյուր տարի առաջ վերապրել են նրանց նախնիները:

Այս մասին հայտնում է Tert.am-ը: Diario Libre պարբերականն անդրադարձել է Մեգի Մելքոնյանի պատմությանը, ով վերհիշում է, թե ինչպես է երկու տարի առաջ պատերազմի պատճառով հեռացել Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքից: «Հեռացանք, ինչպես մեր նախնիները` առանց որևէ բանի», – վերհիշում է Մեգին: Դստեր, որդու և թոռների հետ միասին Մեգին պատսպարվել է Բեյրութից կիլոմետրերի հեռավորությամբ գտնվող Բուրջ Համուդ հայկական թաղամասում:Սակայն նրա ամուսինը մնացել է Հալեպում` հրաժարվելով թողնել ամեն ինչ, ինչպես արեցին հայերը 1915-ին: «Երկրորդ Ցեղասպանությունն ենք վերապրում: Մեր ժողովուրդը կրկին մահանում է», – ցավով նշում է Մեգին: Ցեղասպանության մասին Բուրջ Համուդում խոսում են բոլորը, իսկ «Հիշում և պահանջում ենք» գրությունը կարելի է տեսնել ո՛չ միայն պաստառների վրա, այլև` շենքերի պատերին:Այս մասին հայտնում է Tert.am-ը

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *