<<Արևը Ցեխով Չես Ծածկի>>. հարցազրույց ֆիլմի հեղինակ , հեռուստալրագրող Նաիրի Հոխիկյանի հետ

Հայոց ցեղասպանությունից անցել է 100 տարի, սակայն հայ ժողովուրդը չի կարողանում մոռանալ անցյալ դարասկզբի` 1915 թվականի Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործած ոճրագործությունը: Ինչպես Մայր Հայրենիքում, այնպես էլ Սփյուռքում ու Արցախում կազմակերպվում են կլոր-սեղաններ, գիտժողովներ, քնարկումներ, ինչպես նաև ցուցադրվում են փաստա-վավերագրական ֆիլմեր , նկարահանվում են տարրաբնույթ հաղորդումներ , հոլովակներ ` համայն աշխարհին ներկայացնելու համար Թուրքիայի կողմից իրագործած անցյալ դարասկզբի հայերի նկատմամբ եղեռնի իրողությունը :

Այդպիսի հետաքրքիր ու յուրովի միջոցառման ականատես եղանք հոկտեմբերի 18-ին Երևանում` Առնո Բաբաջանյան համերգասրհում, տեղի ունեցավ հեռուստալրագրող` Նաիրի Հոխիկյանի , << Արևը Ցեխով Չես Ծածկի>> ֆիլմի պրեմիերան , սա <<Վերադարձի Ժամանակը>> ֆիլմաշարի հերթական ցուցադրությունն է : Շնորհանդեսին ներկա Էին նաև հյուրեր Թուրքիայից, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայերից :

14800961_1265402866856528_783519951_n

Հանդիսատեսը ականատես եղավ արյունը երակներում սառեցնող բացահայտումների, մարդիկ տեսան, որ Արևմտյան Հայաստանը ոչ թե հեռավոր երազ է, այլ շատ մոտ իրականություն, որտեղ այսօր էլ ապրում ու ազգային ինքնությունը պահում են բազմամիլիոն հայեր :

Մարդիկ ականատես եղան նաև թուրք և քուրդ հեղինակավոր գործիչների զղջման, ինչը ապագա հաշտեցման առաջին և շատ կարևոր քայլ է: Թուրք ու քուրդ հասարակությունները գնում են հենց այդ մարդկանց հետևից: Ֆիլմի ցուցադրությունից բացի եղավ նաև բավական զգայական մշակութային հատված : Եղան անակնկալներ և հույսը, պայքարի կրակը արթնացնող ելույթներ:

14796104_1265402816856533_1049018802_o

Ֆիլմի մասին կայացած հարցազրույցը, հեղինակի` Նաիրի Հոխիկյանի հետ, սիրով ներկայացնում ենք ընթերցողին:

-«Արևը ցեխով չես ծածկի» ֆիլմը Արևմտյան Հայաստանի՝ ազգային ինքնությունը պահպանած ավելի քան 4.5 մլն հայերի մասին պատմող «Վերադարձի ժամանակը» փաստավավերագրական ֆիլմաշարի 6-րդ մասն է: Ֆիլմն արժևորվում է հատկապես նրանով, որ թուրք և քուրդ երկու տանսյակ հեղինակավոր ու ազդեցիկ գործիչներ, պետական այրեր խոստովանում են Հայոց ցեղասպանության մեջ թուրքական պետության մեղքը, խոսում հատուցման իրենց տարբերակների մասին:

14800898_1265402810189867_1052280109_n

Ինչպե՞ս  է ստեղծվել ֆիլմը.

-Նկարահանումները կատարվել են ՀՀ-ում, Թուրքիայի տարբեր շրջաններում, հատկապես` Արևմտյան Հայաստանում:

Արդյո՞ք այս ֆիլմը նոր էջ կբացի մեր ֆիլմարտադրության նորօրյա պատմության մեջ:

-Այս ֆիլմաշարը ստեղծվում է արդեն 6 տարի: Հրապարակվել է 5 ֆիլմ: Սա ուրույն աշխատանք է, իսկ նոր էջ բացելուն ես վերաբերվում եմ այլ կերպ: Յուրաքանչյուր աշխատանք ունի իր ձևը և ասելիքը, հետևաբար ես իմ առաջ այդպիսի մեծ նպատակ չեմ դրել, մանավանդ որ կան բազմաթիվ հայ խոշոր ռեժիսորներ, որոնցից ես ինքս սովորելու բան ունեմ: Ընդունելության մասին Ֆիլմը դեռ չի ցուցադրվել:

Առաջիկա ծրագրերի մասին.

-«Վերադարձի ժամանակը» ֆիլմաշարը շարունակական է: Այն սկսվել է 2010-ից, և կլինի երկար ժամանակ շարունակելի:

14800941_1265402753523206_1989350492_n

Ովքե՞ր աջակցեցին ֆիլմի ստեղծմանը

Ֆիլմի ստեղծմանը իրենց աջակցությունն են բերել Իրանի հայկական համայնքը, Կանադահայ բարերարներ, Ռուսաստանի հայ բարերարներ:

Պատրաստվո՞ւմ եք այն ներկայացնել սփյուռքում և Թուրքիայում

-Ֆիլմը 4 լեզվով է լինելու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, թուրքերեն: Հասկանալի է, որ հատկապես թուրքական տարբերակը կցուցադրվի Թուրքիայում մոտ ապագայում:

14627778_1265402763523205_2067576811_n

Գարիկ Ավետիսյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *