ԿԱՐԵՎՈՐ
Search
скачанные файлы (12)

Հետաքրքիր բացահայտում. Հնագետները գտել են Քրիստոսի դատավարության վայրը

Երուսաղեմում հնագետները պեղումների ժամանակ շենքի մնացորդներ են հայտնաբերել, որտեղ, ինչպես ենթադրվում է, տեղի է ունեցել Հիսուս Քրիստոսի դատավարությունը: Ինչպես հաղորդում է Արցախպրեսը՝ հղում անելով  The Washington Post-ին, իսրայելցի հնագետները այդ վայրը պատահաբար են հայտնաբերել: Նրանք մտադիր էին ստուգել հողի ամրությունը, որտեղ պիտի ընդլայնեն «Դավիթի աշտարակ» թանգարանը:

Հնագետները ենթադրում են, որ շենքը, որի կտորները հայտնաբերել են, թագավորի պալատն է, որտեղ բնակվում էր նաեւ Պիղատոսը: Գիտնականները նշում են, որ այդ վայրը տարբերակներից մեկն է, սակայն շատ քրիստոնյաների համար Սուրբ երկիր ուխտագնացության դեպքում կարող է առանցքայիններից մեկը լինել:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *