Հետվիրահատական բարդությունները նվազագույնի են հասցված. Պլաստիկ վիրաբույժ Գոռ Ամիրբեկյան

                                  Հարցազրույց  պլաստիկ վիրաբույժ  Գոռ  Ամիրբեկյանի հետ.

20161108133916

 

Ծնվել է 1986թ-ի հուլիսի 2-ին՝ ք. Վանաձորում

Կրթություն

1993-2002թթ. սովորել եւ ավարտել է Վանաձորի թիվ 20 միջնակարգ դպրոցը, այնուհետեւ 2002-2003թթ. սովորել եւ ավարտել է ԱՄՆ Նյու Յորք նահանգի Նիագարա Ֆոլս քաղաքի Նիագարա Ֆոլս ավագ դպրոցը:

Բարձրագույն կրթությունը ստացել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետում՝ 2003-2009թթ-ին:

2013թ-ին ավարտել է ԵՊԲՀ-ի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի կլինիկական օրդինատուրան իսկ 2017թ-ին՝ ասպիրանտուրան, գիտական թեման՝ «Դեմքի շրջանի մաշկի քաղցկեղներից առաջացած փափուկ հյուսվածքային դեֆեկտների փակման արդյունքների բարելավումը»:

Աշխատանքային գործունեություն

2013-2014 թթ. որպես պլաստիկ վիրաբույժ աշխատել է «Երևան բժշկական կենտրոն>> պլաստիկ վիրաբուժության բաժանմունքում:

2013թ-ից մինչ օրս ԵՊԲՀ-ի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի ասիստենտ է եւ «Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր>>-ի պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության բաժանմունքի պլաստիկ վիրաբույժը:

Նաեւ «Վանաձորի բժշկական կենտրոն>>, նեղ մասնագիտական բաժանմունքի պլաստիկ վիրաբույժն է:

-Նախ եւ առաջ կցանկանայի ուղղել մեր ավանդական հարցը՝ ինչն ուղղորդեց ընտրել պլաստիկ վիրաբույժի մասնագիտությունը.

-Դեռեւս դպրոցական տարիքից բժշկության այս ճյուղն ընտրելու հակումը մեծ էր եւ ուղղորդված գնում էի բժիշկ դառնալու ճանապարհով: Ուսանողական տարիներին արդեն հստակ վճռեցի ընտրել պլաստիկ վիրաբույժի մասնագիտությունը:

-Բացի Երեւանից իրականացնում եք վիրահատություններ եւ խորհդատվություն Վանաձորի բժշկական կենտրոնում: Ամսվա մեջ որքա՞ն ժամանակահատվածն եք տրամադրում մարզային գործուղումներին:

-Հիմնականում մեկնում եմ Վանաձոր շաբաթ եւ կիրակի օրերին՝ իրականացնելով միաժամանակ եւ վիրահատություններ ու խորհրդատվություն, այս կերպ՝ հասանելի դարձնելով պլաստիկ վիրաբուժության ծառայությունները նաեւ տեղաբնակների շրջանում:

Վանաձոր ԲԿ -ում վիրահատություններ իրականացնելու թերեւս բոլոր անհրաժեշտ սարքավորումները կան, սակայն նեղ մասնագիտացում պահանջող ծառայությունների դեպքում բոլոր անձնական պարագաները անշուշտ վերցնում եմ ինձ հետ:

20161114124529

 

Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում պլաստիկ, էսթետիկ վիրաբուժության պահանջարկի մեծացումը:

-Այո կա պլաստիկ վիրահատությունների աճի միտում մեզանում, ինչը Հայաստան ներմուծվեց թերեւս Եվրոպայից: Պատճառը հանրության մենթալիտետի փոփոխությունն է: Եթե նախկինում շատերը կաշկանդվում էին ենթարկվել նմանատիպ վիրահատությունների, ապա այսօր այդ խնդիրն այլեւ չկա եւ շատերը նույնիսկ հպարտորեն բարձրաձայնում են, որ վիրահատության են դիմել արտաքին հատվածի այս կամ այն խնդիրը շտկելու կամ առավել բարեկազմ դառնալու նպատակով:

17238962_10212308337328594_673335146_n

Այսօր արդեն, մասնավորապես քթի պլաստիկ վիրահատության են դիմում նաեւ տղամարդկանցից շատերը: Հիմնականում վիրահատվում են էսթետի՞կ, թե կոտրվածքների շտկման նպատակով:

Տղամարդիկ ավելի շատ դիմում են մանուկ հասակում քթի հատվածում ստացած կոտրվածքների շտկման նպատակով՝ միաժամանակ լուծելով արտաքին խնդիրները:

16142862_1369969486386463_2039629510699996397_n

 

Իսկ  քթի վիրահատություն իրականացնելու համար կա՞ տարիքային սահմանափակում, թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում:

-Աղջիկների շրջանում թույլատրելի տարիքային շեմը սկսվում է 16-ից,  իսկ տղաների դեպքում՝ 18-ից:Դիմում են հիմնականում 20-35 տարեկան երիտասարդները, սակայն լինում են նաեւ վիրահատություններ մեծահասակների շրջանում:

20161114124459

-Ինչպիսի՞ հետվիրահատական բարդություններ են սովորաբար առաջանում եւ պացիենտներն արդյո՞ք դրանց մասին տեղեկացվում են նախապես:

– Օրինակ էսթետիկ բարդությունները հիմնականում ծագում են, երբ պացիենտներին չեն գոհացնում վիրահատության արդյունքները, որոնք սակայն կախված չեն վիրահատության որակից եւ արդյունքից: Առհասարակ կա նման սինդրոմ, երբ պացիենտը չի հավանում վիրահատության նույնիսկ գերազանց արդյունքը:

Գոյությունի ունի սպիագոյացման պրոցես որից եւս պացիենտը ապահովագրված չէ եւ անկանխատեսելի է: Բոլոր դիմողները նախապես իրազեկվում են հետվիրահատական բոլոր բարդությունների մասին: Նախ կատարվում է ֆոտոնկարահանում եւ համակարգչի միջոցով մշակվում են եւ ցուցադրվում վիրահատությունից հետո ակնկալվող արդյունքները եւ տարբերակներ առաջարկվում՝ պացինետի դեմքին համահունչ: Եվ հակացուցումների բացակայության պարագայում նոր միայն իրականացվում է տվյալ վիրահատությունը: Նախապես նրանց տեղեկացնում ենք նաեւ, թե երբ տեսանելի կդառնան արդյունքները: 

966272_629411547108931_492484566_o

-Որպես պլաստիկ վիրաբույժ, կասեք ո՞ր դեպքերում են Ձեր կողմից հակացուցվում նման վիրահատությունների իրականացումը:

-Պացիենտներին հակացուցվում է վիրահատվել, երբ արդյունքները համարում ենք, որ կլինեն անարդյունավետ, որոշ էսթետիկ չափորոշիչների անհամապատասխանությունից ելնելով: Նման դեպքերում մերժում եմ նրանց վիրահատել: Իսկ շատ դեպքերում՝ ընդհակառակը, ակնհայտ շտկման անհրաժեշտություն տեսնելով ինքս եմ առաջարկում՝ վիրահատվել:

Չհերքենք, որ արտաքին տեսքի հետ կապված որոշ բարդություններ մարդկանց մոտ առաջացնում են նաեւ հոգեբանական խնդիրներ: Իսկ տվյալ խնդրի շտկումից հետո, իրենք իրենց ավելի ներդաշնակ են զգում եւ բարդույթը վերանում է:

-Այսօր կրծքերի մեծացմանն ուղղված վիրահատությունների համար եւս կանայք հաճախ են դիմում: Կա մտավախություն սակայն, որ սիլիկիոնների տեղադրումը կրծքագեղձերի հատվածում անվտանգ չէ եւ նույնսիկ կարող է նպաստել նորագոյացությունների առաջացմանը:

-Ցանկացած օտարածին մարմին՝ տեղադրվելով մարդու օրգանիզմում, արդեն իսկ առաջացնում է հակազդեցություն, որի աստիճանը հնարավոր չէ գնահատել մինչ դրանց տեղադրումը: Գիտությունն այսօր այն մակարդակին է հասել, որ առավելագույնս նվազեցվել է իմպլանտների բացասական ազդեցությունը: Մարդկանց շրջանում կա կարծրատիպ, որ տեղադրված իմպլանտները կարող են նպաստել բարորակ եւ չարորակ նորագոյացությունների առաջացմանը, սակայն կարող եմ վստահեցնել, որ դրանք բացարձակ անվտանգ են, թեպետ հետվիրահատական բարդությունները չենք կարող 100 տոկոսով բացառել:

Նմանատիպ բարդությունները համաշխարհային պրակտիկայում նվազագույնի են հասցված: Նշեմ, որ իմպլանտների տեղադրումը անվտանգ է նաեւ կերակրող մայրերի համար, քանի որ դրանք տեղադրվում են կրծքագեղծի, նույնիսկ մկանի տակ: Շատ հաճախ  վիրահատության  են դիմում այն կանայք, որոնց կրծքերը կերակրումից հետո կորցրել են իրենց նախկին տեսքը:

Վիրահատության ժամանակ բարձրացվում է կրծքագեղձը, ցանկության դեպքում նաեւ իմպլանտ է տեղադրվում ՝ առավել գեղեցիկ արդյունք ստանալու համար: Հետվիրահատական շրջանում կանայք կրում են հատուկ կրծկալներ առաջիկա մեկ – երկու ամսում: Ցանկացած էսթետիկ վիրահատությունից հետո, պացիենտներին խորհուրդ է տրվում 6 ամսից մինչեւ 1 տարի լինել բժիշկների վերահսկողության ներքո:

16864752_1420456608004417_6513768697289553143_n

 

 

 

 

 

 

 

 

                 Շուրթերի ծավալի մեծացումը  հնարավոր է կատարել ինչպես

սեփական ճարպով, այնպես էլ բարձր տեսակի ֆիլլերներով.

 

Իսկ Դուք որպես ոլորտում արդեն մեծ փորձ ունեցող վիրաբույժ, ինչքանո՞վ եք անհրաժեշտ համարում մասնագիտության մեջ անընդհատ կատարելագործվելը: Խոսքը վերաբերում է առողջապահական ոլորտում կիրառվող նորարական մոտեցումներին համընթաց քայլելուն:

-Նորամուծություններ իրականացնելու եւ միջազգային փորձը Հայաստանում տեղայնացնելու անհրաժեշտություն միշտ  էլ կա: Բժիշկը ցանկացած ժամանակ պետք է վերապատրաստվի, չլճանալու համար, քանի որ միջազգային փորձի փոխանակումը շատ կարեւոր է: Որոշ պաթոլոգիաներ բնորոշ են տվյալ երկրին, տվյալ ժողովրդին, իսկ փորձի փոխանակումը խիստ անհրաժեշտ է գլոբալիզացման պարագայում:

DSCN4612

Ի՞նչ կմաղթեք նրանց, ովքեր դեռ նոր են պատրաստվում վիրահատվել:

– Կցանկանամ, որ ճիշտ գնահատեն ինչ ունեն եւ հստակ կողմնորոշվեն՝ ի՞նչ արդյունք են ցանկանում ստանալ, չբարդույթավորվեն, լինեն համարձակ:

Հարցազրույցը վարեց Երվանդ Մարեյանը.

Պլաստիկ վիրահատությունների իրականացման համար դիմնել  պլաստիկ վիրաբույժ Գոռ Ամիրբեկյանին

Աբովյան փ. 58 շ., 0025, Երևան, Հայաստան

+374 91 53 88 83

+374 94 06 08 90

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *