Հերթական ֆիլմը մեծ էկրաններին․տեղի ունեցավ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «ՎԵՐՋԻՆ ԲՆԱԿԻՉԸ» ֆիլմի պրեմերիան

Նոյեմբերի 17-ին Երևանի Մոսկվա թատրոնի դահլիճը կրկին լեփ-լեցուն էր։ Հավաքվել էին կինոգետներ,արվեստագետներ,տարբեր սերունդների ներկայացուցիչներ ու մտավորականներ `դիտելու, մասնակցելու ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «ՎԵՐՋԻՆ ԲՆԱԿԻՉԸ» ֆիլմի պրեմիերային, որը ցուցադրվեց մեծ էկրանին; Նոյեմբերի 17-ին, նախատեսված էր ֆիլմի քննարկում և գինու համտես՝ «Էնոտեկա» – ում, ֆիլմի դերասանական և ստեղծագործական կազմի մասնակցությամբ։

Մինչ այդ, նոյեմբերի 16-ին, «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր փոքր դահլիճում տեղի ունեցավ ֆիլմի ցուցադրությունը՝ մամուլի համար, իսկ այնուհետև նույն օրը, «Մոսկվա» կինոթատրոնի շենքի ներսում գտնվող «Մոնրո» սրճարանոմ կայացավ հանդիպում՝ ռեժիսորի և դերասանական կազմի մասնակցությամբ։ Մի քանի խոսքով ներկայացնենք ֆիլմը և նրա ստեղծման մասին։ Ֆիլմը պատմում է 70-ամյա քարտաշի՝ Աբգարի մասին, ով ազգամիջյան հակամարտության արդյունքում գյուղում միայնակ է մնացել և որոնում է իր աղջկան, ով, ինչպես պարզվում է հետագայում, հոգեկան խնդիրներ ունի, քանի որ տեսել է, թե ինչպես է վայրենացած ամբոխը Սումգայիթում՝ կրակների մեջ, այրում իր ամուսնուն։

«Վերջին բնակիչը» ֆիլմի նկարահանումներն իրականացվել են 2015թ.-ին Արցախում՝ ռեժիսորի հայրենի Խաչմաչ գյուղում: 82 րոպե տևողությամբ ֆիլմի նկարահանումները տևել են 20 օր:15151411_1299165116813636_1803736597_n

Ֆիլմն ստեղծվել է «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» կինոընկերության կողմից՝ աջակցությամբ շվեդական, ամերիկյան ընկերությունների և Լիբանանի պետական համալսարանի: Սցենարի հեղինակներն են Ծովինար Խաչատրյանը, Մասիս Բաղդասարյանը: Պրոդյուսերներն են Մասիս Բաղդասարյանը, Գևորգ Գևորգյանը, գործադիր պրոդյուսերն է Ադրինե Միրզայանը, համարտադրող` Կյաստուտիս Դրազդաուսկասը: Հայ սիրված և ճանաչված դերասանների` Ալեքսանդր Խաչատրայնի, Սոս Ջանիբեկյանի, Նարինե Պետրոսյանի, Բաբկեն Չոբանյանի, Էլֆիք Զոհրաբյանի հետ միասին Ֆիլմում մասնակցություն ունեն համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Իրանից` Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր Հոմայուն Էրշադին, Լիտվայից` Սանդրա Դաուկշայտե Պետրոլենեն, Հունաստանից` Դիմիտրա Չատուպին, ԱՄՆ-ից` Աննե Բեդյանը, Ռուսաստանից՝ Արմեն Գրեյգը: Ֆիլմի կոմպոզիտորը «System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկայնն է:

15135605_1299165453480269_626825995_n

Երաժշտությունը ձայնագրվել է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ և «Հովեր» կամերային երգչախմբի կատարմամբ, գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2016թ.-ի «Ոսկե Ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում: Այսպիսով բարի երթ և ստեղծագործական հաջողություններ մաղթենք ֆիլմի անձնակազմին՝ ցանկանալով , որ այն մեծ նվաճումներ կունենա , ինչպես մեր այնպես էլ, արտերկրում։

Գարիկ Ավետիսյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *