ՀԻՆ ԹՂԹԵՐ. 1921-ի արյունոտ փետրվարը

Հանուն ազատության և անկախության հայ ժողովրդի մղած հազարամյա պատմության ընթացքում 1921թ. Փետրվարյան ապստամբությունն ուրույն տեղ է զբաղեցնում, կատարելով նաև յուրօրինակ խորհրդանիշի դեր: 1921թ. Փետրվարն, անշուշտ, մեր ժողովրդի հերոսական ոգու ապացույցն էր, պայքարի պոռթկման վառ դրսևորումը: Հայաստանի խորհրդայնացումից անմիջապես հետո բոլշևիկյան հեղկոմը հաստատեց բռնատիրական դաժան իշխանություն, որն առաջին հերթին ուղղված էր ամեն մի ազգայինը խորհրդանշող անհատի և կառույցի դեմ: Ձերբակալվեցին 1.000-ից ավելի սպաներ, այդ թվում՝ Թ. Նազարբեկյանը, Մ. Սիլիկյանը: Նրանց անխնա տանջանքի և ծաղրուծանակի պայմաններում աքսորեցին Բաքվի և Ռուսաստանի ճամբարներ: Նման անմարդկային զրկանքների արժանացան նաև մտավորականները, իսկ գյուղացիությունը ենթարկվեց համատարած կողոպուտի:

10842288_954412294571284_682783510575874806_o

 Արդյունքում՝ ժողովրդի համբերության բաժակը բառացիորեն լցվեց: Համաժողովրդական ընդվզումի շնորհիվ արդեն փետրվարի 18-ին հեղկոմի չարաբաստիկ իշխանությանը վերջ տրվեց, բանտի ճիրաններից ազատվեցին 100-ավոր պետական գործիչներ և մտավորականներ (այդ թվում՝Հ. Քաջազնունին, Ն. Աղբալյանը, Լ. Շանթը): Անմիջապես Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի նախագահությամբ ստեղծվեց պետական իշխանության արտակարգ նոր մարմին՝ Հայրենիքի Փրկության Կոմիտե, որը պետք է իրականացներ երկրի կառավարման գործառույթները մինչև կառավարության ձևավորումը.

10985560_10204882233387941_8175934529855705969_o

 

10572003_954412514571262_3691021666112013814_o

Արա Նախշքարյան 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *