hisus-qristosi-s-cnn-u54085-1

Հիսուս Քրիստոսի Ս.Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը

Սուրբ Ծննդի տոնը սկսվում է ճրագալույցի Սուրբ պատարագով: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ: Սուրբ Ծնունդից առաջ մեկշաբաթյա պահքը լուծվում է այդ Ծննդյան պատարագով: Եկեղեցուց տուն բերված մոմերը վառում են ընթրիքի ժամանակ.մոմերը աստվածային լույսի, եկեղեցու օրհնության նշան են:

Տոնական սեղանին դրվում է ձուկ: Ձուկը քրիստոնյաների խորհրդանիշն է, որով դեռ հնում տարբերվում էին հեթանոսներից և անհավատներից: Սեղանին դրվում է նաև բրնձով, յուղով և չամիչով փլավ: Սա ևս պատահական չէ. բրինձը մարդկությունն է, իսկ չամիչները` ընտրյալնեը` նրանք, ում Աստված ընտրեց իր գործը շարունակելու:

Սուրբ Ծննդյան օրը իրար պետք է ողջունել հետևյալ խոսքերով.
– Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս
– Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի

Հայկ Կիսեբլյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *