DSCN4671

Հիվանդության հայտնաբերումն ու արդյունավետ բուժումը սկսվում է ճիշտ ախտորոշումից. Սոնոգրաֆիստ Աննա Պողոսյան

Աննա Պողոսյան.

Աշխատում է Աշտարակ ԲԿ-ում որպես սոնոգրաֆիստ: Ծնվել է մանկավարժների ընտանիքում, սովորել եւ ավարտել է ԵՊԲՀ-ն, այնուհետեւ անցել է կլինիկական օրդինատուրան ռադիոլոգիա մասնագիտությամբ:  Որպես սոնոգրաֆիստ աշխատում է 2005թ-ից:

unnamed (1)

-Ախտորոշիչ հետազոտությունների բազմաթիվ եղանակներ եւ մեթոդներ կան, ի՞նչ է իրենից ներկայացնում ուլտրաձայնային հետազոտությունը՝ սոնոգրաֆիան:

– Ռադիոլոգիա մասնագիտությունը  իր մեջ է ներառում  հետազոտության մի քանի տեսակներ, որոնցից են համակարգչային, շերտագրությունը մագնիսառեզոնանսային շերտագրությունը, ռենտգեն հետազոտությունը, ռադիոիզոտոպային հետազոտությունը եւ սոնոգրաֆիան:

Սոնոգրաֆիայի  հիմքում ընկած է ուլտրաձայնի կիրառումը, ինչը թույլ է տալիս գաղափար կազմել մարդու ներքին օրգանների կառուցվածքի առանձնահատկությունների վերաբերյալ եւ դեռեւս վաղ շրջանում հայտնաբերել մի շարք հիվանդությունները: Ուլտրաձայնային հետազոտությունը կիրառվում է նաեւ մանկաբարձության ոլորտում.

-Փաստորեն գործ ունեք նաեւ ապագա մայրիկների հետ, ինչպիսի՞ զգացողություն է արթնանում, երբ հետազոտում եք նրանց.

-Գրեթե նույն ապրումներն եմ ունենում՝ ինչ ապագա մայրիկները, ովքեր անհամբերությամբ սպասում են, թե սոնոգրաֆիկ հետազոտությունից հետո, ինչ պիտի հայտնեմ նրանց, ինչ վիճակում է պտուղը, նորմալ է ընթանում հղիությունը, թե ոչ:

unnamed

Ո՞ր օրգաններն է  հնարավոր հետազոտել սոնոգրաֆիայիով:

-Սոնոգրաֆիայի միջոցով հնարավոր է հայտնաբերել բազմաթիվ հիվանդություններ եւ լրացուցիչ հաստատել հիվանդության առկայությունը, որոշ հիվանդությունների ժամանակ՝ պարզել օրգանների ախտահարման աստիճանը:

Ուլրաձայնային հետազոտությամբ հնարավոր է  հետազոտել  լյարդը, լեղապարկը, փայծաղը ենթաստամոքսային գեղձը, երիկամները, միզապարկը, վահանաձեւ գեղձը, ավշային հանգույցները, փափուկ հյուսվածքներում առկա ծավալային գոյացությունները, սիրտը, տղամարդկանց մոտ շագանակագեղձի, կանանց մոտ արգանդը ձվարանները,  կրծքագեղձերը:

Ուլտրաձայնային հետազոտությունը իրականացվում է  <<Մեդիսոն>> 600 սոնոգրաֆիական ապարատով:

MEDISON-SA600

Որպես սոնոգրաֆիստ Ձեր իրավասությունների մեջ մտնու՞մ է արդյոք պացիենտին իր հիվանդության ախտորոշման մասին հայտնելը:

-Արդյունքների վերաբերյալ որոշակի նախնական ինֆորմացիա, այո հաղորդում եմ: Նախնական զրույց միշտ արվում է, որպեսզի հիվանդը ճիշտ կողմնորոշվի՝ ինչ նեղ մասնագետի դիմել:

Ինչպիսի՞ պարբերականությամբ է պետք է ուլտրաձայնային հետազոտություն անցնել:

-Սոնոգրաֆիան այն ծառայությունն է, որից օգտվում է գրեթե ցանկացած պացիենտ, երբ բուժհաստատություն է այցելում: Յուրաքանչյուր տարին գոնե մեկ անգամ ցանկացած մարդ պետք է պարտադիր հետազոտվի, անկախ այն հանգամանքից՝ գանգատներ ունի, թե ոչ:

Ժամանակին հետազոտումը հնարավորություն կտա ախտորոշել հիվանդությունը վաղ փուլերում եւ կանխել հիվանդության հետագա զարգացումը: Բոլորս Էլ գիտենք, որ առավել հեշտ է հիվանդությունը կանխարգելելը, քան բուժելը:

-Սոնոգրաֆիական հետազոտությանն  ինչպե՞ս է պետք նախապատրաստվել:

-Դա կախված է, թե հիվանդի ո՞ր օրգանն է հետազոտվելու: Եթե որովայնի օրգաններն են  հետազոտվելու, ապա ցանկալի կլինի գալ քաղցած վիճակում՝ առավոտյան եւ նախորդ օրը՝ երեկոյան հրաժարվել սնունդ ընդունելուց: Կոնքի օրգանների հետազոտության դեպքում պետք է միզապարկը լցված գալ՝ որոշակի ծավալի հեղուկ ընդունած: Մնացած հետազոտությունները սպեցիֆիկ մոտեցում չունեն:

-Ամսական քանի՞ պացիենտ է հետազոտվում:

-Շուրջ 200-300 պացիենտ, որոնք հիմնականում մարզային ու գյուղական համայնքի բնակիչներն են:

– Օրվա որքա՞ն մասն եք հատկացնում ընտանիքին եւ ունե՞ք հստակ աշխատանքային  ժամեր:

-Այո, հիմնականում աշխատում եմ մինչեւ  ժամը 16.00-ը, սակայն երբեմն՝ նաեւ արտահերթ: Բժշկի մասնագիտությունը, այն մասնագիտություններից է, որը մեծ նվիրաբերում է պահանջում՝ անհրաժեշտ պահին լինել հիվանդի կողքին: Ուստի նման դեպքերում  ես պարտավորվում եմ լինել աշխատավայրում եւ առանց տրտնջալու  սպասարկել պացիենտներին:

Հարցազրույցը՝ Երվանդ Մարեյանի

 

«Աշտարակ ԲԿ»

սոնոգրաֆիստ Աննա Պողոսյան

Բջջ. հեռախոս: +374 93 30 98 95

 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *